March 20

Գործնական քերականություն 149-152

49․ Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ  հարցերին պա­տասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
Ես մի տարօրիանկ ճռռոց եմ լսում այս մեկ ամիսը։

Իմ կարծիքն ասել եմ:
Այսօր մայրենիի դասին ես իմ կարծիքն ասել եմ։

Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
Մի ճամփորդ գնաց, գնաց և հասավի մի մեծ, գեղեցիկ քաղաքի։

Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
Կրկեսում ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ բեմից։

Նավաստին բաց ծով Էր դուրս եկել:
Երեկ ժամը յոթին նավաստին բաց ծով էր դուրս եկել։

Ծովն արդեն փոթորկել Էր:
Բաց ծովը արդեն փոթորկել էր։

Թռչունները չվելու էին:
Աշնանը թռչյունները չվելու էին տաք երկրներ։

150․Տրված հարցերին պատասխանի´ր:
Ո՞վ ես: Ես Մանե Մաչկալյանն եմ։
Բնավորության ի՞նչ լավ գծեր ունես: Ես բարի, հոգատար և ընկերասեր մարդ եմ։
Բնավորությանդ մեջ ի՞նչն ես ուզում շտկել:
Ո՞ւմ հետ (ի՞նչ տարիքի, ինչ­պիսի՞ մարդկանց հետ) ես ուզում ըկերություն անել:
Բարի ընկերասեր և հասկացոխ մարդկանց հետ։

151․ Տրված բառերն ըստ հոմանիշության(իմաստների մոտիկության) բաժանի´ր հինգ խմբի:
Մնացուկ, խորդանոց, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մա­ռան, հանդիմանանք, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակու­սանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, անպատվություն, երկվություն, շիվ, կշտամբանք, նպարանոց, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
1․ տարակույս, տարակու­սանք,  երկմտություն, անպատվություն, երկվություն, կասկած, թերմացք
2․ Մնացուկ, թափոն, թափթփուկ, ավելցուկ, մնացորդ,
3․ ճյուղ, շիվ, ոստ, շյուղ
4․ նախատինք, հանդիմանություն, անարգանք, հանդիմանանք, կշտամբանք, պարսավանք
5․ նպարանոց, մա­ռան, նկուղ, խորդանոց, շտեմարան

152․ Տրված արտահայտությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:
Երկու ոտքը մի մաշիկ դրեց: Դռնեդուռ ընկավ: Կապանքներից ազատեց: Զգաց մոտենալը: Խորամանկությամբ ոչ ոք նրա հետ չափվել չէր կարող: Այդտեղ էլ երկար չմնաց:

Մի ճամփորդ Երկու ոտքը մի մաշիկ դրեց և ասաց, որ պետք է ամբողջ աշխարհը անցնի։ Նա դռնեդուռ ընկնելով բարի մարդկանց տներում գիշերում էր, իսկ առավոտյան շարունակում։ Արդեն երեկո էր նա հեռվում տեսավ մի գյուղ և սկսեց մոտենալ գյուղին՝ մտածելով, որ այնտեղ բարի մարդիկ կլինեն ու նա կկարողանա գիշերի այդ գյուղում։ Համարյա հասած գյուղին ճամփորդի ոտքերը դիպչում են թելին և նա ընկնում է փոսը։ Այդ փոսում նա անցկացնում է 1 շաբաթ։ 1 շաբաթից նա կապանքներից ազատվում է և շարունակում իր ճամփորդությունը։ Մթնելու ժամանակ նա զգաց, որ իրեն ինչ որ մեկը մոտենում է։ Նա զգույշորեն պտտվում է և տեսնում, որ իր ետևում արջ է կանգնած։ Մանկուց նրան ասում էին, որ խորամանկությամբ ոչ ոք նրա հետ չափվել չէր կարող։ Ճամփորդը պառկեց գետնին և ձևացավ, որ մահացած է։ Արջը մոտեցավ մի քիչ նայեց մարդուն, իսկ հետո շարունակեց իր ճանփան։ Այդտեղ երկար չմնաց և շարունակեց իր ճանապարհը:

 


Posted March 20, 2024 by Mane R. in category Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*