March 1

Մեծությունների չափումը

Մենք արդեն գիտենք, թե ինչպես են չափում երկարությունները, մակերեսները, զանգվածները, արագությունները: Հիշենք, օրինակ, թե ինչպես են չափում հատվածի երկարությունը:
Առաջին հերթին պետք է ունենալ չափման միավորն ու գործիքը:
Վերցնենք 1 սմ բաժանումներով քանոն և նրա միջոցով փորձենք չափել 𝐴𝐵 հատվածի երկարությունը:
Տեսնում ենք, որ 𝐴𝐵 հատվածի երկարությունը մեծ է 7 սմ-ից և փոքր է 8սմ-ից:

 Եթե համարենք, որ

1. ∣𝐴𝐵∣ = 7 սմ, ապա մենք հաշված կլինենք հատվածի երկարության մոտավոր արժեքը պակասորդով:
2. ∣𝐴𝐵∣=8 սմ, ապա մենք հաշված կլինենք հատվածի երկարության մոտավոր արժեքը հավելուրդով:

Այս դեպքում ասում են, որ 7 սմ-ը և 8 սմ-ը հատվածի մոտավոր արժեքներն են 1 սմ-ի ճշգրտությամբ:

𝐴𝐵 հատվածի երկարության ճշգրիտ և մոտավոր արժեքների տարբերությունը չի կարող 1 սմ-ից ավելի լինել:

Ինչպե՞ս կարելի է մեծացնել չափումների ճշգրտությունը:

Պետք է մանրացնել չափման սանդղակը, այսինքն՝ փոքրացնել չափման միավորը:

Օրինակ՝ եթե 𝐴𝐵 հատվածի երկարությունը չափեինք միլիմետրերով, ապա կստանայինք հատվածի երկարության ճշգրիտ արժեքը՝ 73 մմ:

Մեծության ճշգրիտ և մոտավոր արժեքների տարբերությունը կոչվում է չափման սխալանք:

Օրինակ՝ եթե համարում ենք, որ ∣𝐴𝐵∣=7 սմ, ապա մեր չափման սխալանքը կլինի՝ 73−70=3 մմ:

Իսկ եթե համարել, որ ∣𝐴𝐵∣=8 սմ, ապա սխալանքը կլինի՝ 80−73=7 մմ:

Տեսնում ենք, որ առաջին չափումն ավելի ճշգրիտ է:

Դիտարկենք երկարության չափման մեկ այլ օրինակ: Continue reading

March 1

Ստեղծագործական աշխատանք

Միշտ էլ հաղթում է արդարությունը  – Արդարությունը կարևոր է։ Առանց
արդարության կգա աշխարհի վերջը՝ երկրները կթշնամեն առանց որևե
պատճառի։ Փոքր երկրները կդառնան փոքրամասներ։ Քանի որ նրանք
չեն կարողանա պաշպանել իրենց երկիրը։ Սպորտային մրցույթները
կլինեն անհետաքրքիր, քանի որ մրցավարը պաշպանելու է թմերից
մեկին՝ որը ավելի շատ գումար է տվել կամ ինչ որ բան է խոստացել։ Խանութները
կփչացնեն մյուսների ապրանքները։ Մարդիկ առանց պատճառի սկսելու
են վատ բաներ ասեն մյուսների նկատմամբ։ Ընկերություն և խաղաղություն
էլ չի լինելու, դրա համար պետք է միշտ արդար և բարի լինենք մյուսների
նկատմամբ, եթե ինչ որ բան ենք արել՝ խոստովանենք
և հասկանանք մեր սխալը։