May 17

Երրորդ ուսումնական հաշվետվություն (Բնագիտություն)

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Ապրիլ — Նախագիծ֊Ծառատունկ , Մարտ — Նախագիծ֊Կտրոնով բազմացում. նախագիծ

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։ց

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
մասնակցել եմ ծառատունկին , ծաղիկների խնամքին և աղբի հավաքում։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
կարող եմ՝ կոգնեմ բնությանը։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
բոլոր

May 15

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։ Continue reading

May 8

Տիտանաբո

Տիտանոբոան (լատ. Titanoboa cerrejonensis) անհետացած օձի տեսակ է, միակը Titanoboa ցեղի մեջ։ Դատելով կմախքի կառուցվածքից՝ այն եղել է բոա կոնստրուկտորի (լատ. Բոա) մերձավոր ազգականը։ Հայտնի է ներկայիս Կոլումբիայում 61,7–58,7 մԱ տարեկան ավանդներից։ Սերեխոն քաղաքի մոտակայքում գտնվող ածխահանքում օձի բրածո մնացորդներ են հայտնաբերվել։ Օձին հայտնաբերել է գիտնականների միջազգային խումբը՝ Ջոնաթան Բլոխի գլխավորությամբ:
2011 թվականին Չարլի Բրինսոնը և նրա թիմը ստեղծեցին տիտանոբոայի 10 մետրանոց աշխատանքային մեխանիկական մոդելը։ Թիմը նախատեսում է ստեղծել 15 մետրանոց մոդել

May 8

Մոզազավռ

Mosasauridae-ն անհետացած ծովային մողեսների (Lacertilia) ընտանիք է՝ Mosasauroidea կամ Mosasauria գերընտանիքի: Ժամանակակից մոնիտորի մողեսների բավականին մոտ հարազատները: Մոզազավռը ոչնչացվել է մոտ 66 միլիոն տարի առաջ։ Մոզազավրի առաջին բրածոները հայտնաբերվել են Կրաքարի հանքավայրում Մաստրիխտում, Մեյզում 1764 թվականին: Ներկայումս այս ընտանիքի ներկայացուցիչների բրածո մնացորդներն արդեն հայտնաբերվել են բոլոր մայրցամաքներում, այդ թվում՝ Անտարկտիդայում։
Մոզաուրները վերին կավճի շրջանի ծովային սողունների մեծ խումբ էին, հիմնականում խոշոր կամ միջին չափի գիշատիչներ։

 

 

May 8

Մեգալադոն

Մեգալոդոն ( լատ.՝ Otodus megalodon – մեծ ատամ), Otodontidae ընտանիքի անհետացած շնաձկների տեսակ է։ Գոյություն է ունեցել միոցենում և պլիոցենում, թեև կան որոշ հակասական տվյալներ հին և նոր գտածոների վերաբերյալ։
Մեգալադոնը ապրել է մոտ 2,6 միլիոն տարի առաջ։ Մեգալադոնի չապսը հասել է 15-18մ։ Իր ատամները հասնում են 16-18սմ։
Մեգալադոնը կշռվում է մոտավորապես՝ 41-47 տոնն։ Մեգալադոնի ուտելիքը եղել են դելֆինները , կետերը և այլ մեծ ձկները։

May 3

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն: Continue reading

April 17

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են: Continue reading

March 21

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ: Continue reading

March 20

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ: Continue reading