March 14

Անվտանգության կանոններ

Ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, հատուկ մարզահագուստ և կոշիկներ, ինչպես նաև հատուկ մարզագույքի և սարքավորումների օգտագործումով, հետևաբար, դասերի և պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ:
Որպեսզի դասերի ժամանակ հնարավոր լինի խուսափել վտանգավոր իրավիճակներից, անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները:
Առաջին հերթին, պետք է պահպանել մարզադահլիճների, խաղահրապարակների, վարժասարքերի, մարզագույքի և ոչ ստանդարտ սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները:
Վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է. Continue reading

June 5

Ճամբար #6 օր

Սկսեցինք ընդանուր պարապունքով։ Պարապունքի ընթացքում ընկեր Շուշանի ջոկատը կազմակերպել էր շատ հետաքրքիր խաղ։ Ընկեր Շուշանը ասում էր հարցը և գցում էր գնդակը։ Ով բռնում էր ասում էր պատասխանը։ Խաղացել ենք մեր պատրաստած խաղը՝ շաշկին և այլ խաղեր։ Պլանավորել ենք մեր մյուս օրը։

June 3

Ճամբար #5 օր

Այսօր ամենալավ օրերից էր։ Գնացել ենք Ռոբոտաշինության և ընկեր Գնելի հետ պատրաստել ենք շաշկի։ Ռոբոտաշինությունից հետո դպրոցում խաղացինք մեր պատրաստամ յշաշկին և պատրաստվեցինք ջրային խաղերին։ Ջրային խաղերից հետ խաղացինք բակային խաղեր։ Ընկեր Արմինեն և ընկեր Սոնան հյուրասիրեցին մեզ պաղպաղակով և տորթով։

June 3

Ճամբար #4 օր (հունիսի 1)

Հունիսի 1-ին մեկ ճամփորդեցինք Բջնի։ Ճամփորդել ենք 3-րդ ջոկատի հետ։ Բջնիում մենք գնացինք Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ երգեցինք եկեղեցական երգեր։ եկեղեցու բակում տեսանք հայ դերասանուհու ով նկարահանվել է <նռան գույն> ֆիլմում։ կատարեցինք նաև բարձրունքի հաղթահարում և գնացինք Բջնու բերդ։ Տեսանք Բջնի գյուղը վերևից։ Հետաքրքիր ճամփորդություն էր։

May 31

Ճամբար #3 օր

Ունեցել ենք դաս ընկեր Սեդայի հետ՝ երգել ենք ազգային երգեր։ Ունեցել ենք մրցույթ Հյուսիսային դպրոցի դեմ՝ հաղթել ենք։ Խաղացել ենք սեղանի խաղեր և նկարել ենք։ Խաղացել ենք բակային խաղեր։ Կարդացել ենք տեղեկություն Բջննիի մասին՝ պատրաստվել ենք ճամփորդության։ Պլանավորել ենք մեր հաջորդ օրը։

May 31

Ճամբար #2 օր

Գնացել ենք երգ ուսուցման ընկեր Աչերի հետ, սովորել ենք ջան, Հայաստան երգը։ Խաղացել ենք ֆուտբոլ։ Դիտել ենք ֆիլմ Դասարանում խաղացինք սեղանի խաղեր։ Սեղանի խաղերից հետո մենք սկսեցինք պատմել հետաքրքիր փաստեր և կարդալ մեր բերաց գրքերը։ Պլանավորել ենք մեր հաջորդ օրը։

May 29

Ճամբար #1օր

Ունեցել ենք հետաքրքիր օր։ Կազմակերպել ենք էստաֆետա 3-րդ ջոկատի հետ։ Խաղացել ենք բակային խաղ՝ ֆոտբոլ, բասկետբոլ։ Մայրենիին ունեցել ենք հետաքրքիր երկու նախագիծ՝ գտնում էինք մի թեմա, որը մեզ հետաքրքրում է, և ներկայացնում էինք մեր ընկերներին։ Մյուս նախագծի համար մենք գրել ենք ճամբարականների համար կանոններ և նշել ենք, թե ինչ պետք է լինի ճամբարականի պայուսակում։ Խոսել ենք մեր ճամփորդության մասին և պլանավորել ենք մեր երկրորդ օրը։