August 30

Արատեսյան եռօրյա ճամբար

Օգոստոսի  24-26-ին ունեցել ենք շատ հետաքրքիր ճամբար Արատեսում։ Ճանապարհին ունցել ենք մի քանի հետաքրքիր կանգառներ՝

  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից:
    • Արփայի հովիտը: 
    • Եղեգիս գյուղը, Զորաց եկեղեցին:

Արատես հասնելուց հետո տեղափոխվեցինք Սիրո տնակում, Պանդոկում ու սկսեցինք տեղավորվել մեր իրերը, որ հետո ճաշեինք:  Ճաշից հետո մեր ճամբարի տղաները խաղացին ֆուտբոլ, իսկ ես խաղացի ինտելեկտուալ խաղեր և զբաղվեցի ընթերցանությամբ:  Քանի որ այս շրջանում օձեր և կարիճներ շատ կան, ես մի փոքր ավելի զգուշավոր  ու ավելի զգոն էի: Երեկոյան մենք հավաքեցինք փայտեր և վառեցինք խարույկ։  Խարույկի շուրջ  մենք զրուցեցինք մեր տպավորությունների և նախասիրությունների մասին:  Continue reading

June 5

Ճամբար #6 օր

Սկսեցինք ընդանուր պարապունքով։ Պարապունքի ընթացքում ընկեր Շուշանի ջոկատը կազմակերպել էր շատ հետաքրքիր խաղ։ Ընկեր Շուշանը ասում էր հարցը և գցում էր գնդակը։ Ով բռնում էր ասում էր պատասխանը։ Խաղացել ենք մեր պատրաստած խաղը՝ շաշկին և այլ խաղեր։ Պլանավորել ենք մեր մյուս օրը։

June 3

Ճամբար #5 օր

Այսօր ամենալավ օրերից էր։ Գնացել ենք Ռոբոտաշինության և ընկեր Գնելի հետ պատրաստել ենք շաշկի։ Ռոբոտաշինությունից հետո դպրոցում խաղացինք մեր պատրաստամ յշաշկին և պատրաստվեցինք ջրային խաղերին։ Ջրային խաղերից հետ խաղացինք բակային խաղեր։ Ընկեր Արմինեն և ընկեր Սոնան հյուրասիրեցին մեզ պաղպաղակով և տորթով։

June 3

Ճամբար #4 օր (հունիսի 1)

Հունիսի 1-ին մեկ ճամփորդեցինք Բջնի։ Ճամփորդել ենք 3-րդ ջոկատի հետ։ Բջնիում մենք գնացինք Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ երգեցինք եկեղեցական երգեր։ եկեղեցու բակում տեսանք հայ դերասանուհու ով նկարահանվել է <նռան գույն> ֆիլմում։ կատարեցինք նաև բարձրունքի հաղթահարում և գնացինք Բջնու բերդ։ Տեսանք Բջնի գյուղը վերևից։ Հետաքրքիր ճամփորդություն էր։

May 31

Ճամբար #3 օր

Ունեցել ենք դաս ընկեր Սեդայի հետ՝ երգել ենք ազգային երգեր։ Ունեցել ենք մրցույթ Հյուսիսային դպրոցի դեմ՝ հաղթել ենք։ Խաղացել ենք սեղանի խաղեր և նկարել ենք։ Խաղացել ենք բակային խաղեր։ Կարդացել ենք տեղեկություն Բջննիի մասին՝ պատրաստվել ենք ճամփորդության։ Պլանավորել ենք մեր հաջորդ օրը։

May 31

Ճամբար #2 օր

Գնացել ենք երգ ուսուցման ընկեր Աչերի հետ, սովորել ենք ջան, Հայաստան երգը։ Խաղացել ենք ֆուտբոլ։ Դիտել ենք ֆիլմ Դասարանում խաղացինք սեղանի խաղեր։ Սեղանի խաղերից հետո մենք սկսեցինք պատմել հետաքրքիր փաստեր և կարդալ մեր բերաց գրքերը։ Պլանավորել ենք մեր հաջորդ օրը։

May 31

Բջնիի ամրոց

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոց-բերդն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Continue reading

May 29

Ճամբար #1օր

Ունեցել ենք հետաքրքիր օր։ Կազմակերպել ենք էստաֆետա 3-րդ ջոկատի հետ։ Խաղացել ենք բակային խաղ՝ ֆոտբոլ, բասկետբոլ։ Մայրենիին ունեցել ենք հետաքրքիր երկու նախագիծ՝ գտնում էինք մի թեմա, որը մեզ հետաքրքրում է, և ներկայացնում էինք մեր ընկերներին։ Մյուս նախագծի համար մենք գրել ենք ճամբարականների համար կանոններ և նշել ենք, թե ինչ պետք է լինի ճամբարականի պայուսակում։ Խոսել ենք մեր ճամփորդության մասին և պլանավորել ենք մեր երկրորդ օրը։

 

September 6

Իմ ճամփորդական ամառը

Այս ամռանը ես շատ եմ ճամփորդել։ Գնացել եմ՝ Պտղնի , Արատես , Վաղաշեն , Ստեփանավան։ Պտղնի գնացել եմ իմ դասարանցու Արամի հետ և այլ երեխաների հետ։ Պտղնի գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի բարձրադիր ափին։

Արատես գնացել եմ առաջին անգամ։ Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ Լողացել ենք գետում։ Ծանոթացել ենք տարբեր բույսերի։ Մասնակցել եմ Մակարենո ֆլեշմոբին և ՄԵՂՈՒ TV-ին։

Continue reading

June 17

Ամառային ճամբար

Հիմա ես կպատմեմ իմ ճամբարի մասին։ Առաջին շաբաթում մենք պատրաստեցինք մրգային պաղպաղակ։ Ճամփորդել ենք կենտրոնական բանկ և անգլիական այգի։ Մրգային պաղպաղակի համար ես և ընկեր Գրետան գնացինք և գնեցինք մրգեր , շոկոլադ և պաղպաղակ։ ես իմ պաղպաղակի վրա ավելացրեցի՝ ելակ , բանան , կեռաս և շոկոլադ։ Կենտրոնական բանկում մենք ծանոթացանք փողի պատմության հետ։ Մեզ տվեցին նվերներ։ Հետո մենք գնացինք անգլիական այգի։ Այնտեղ երգեցինք կոմիտաս։ Երկրորդ շաբաթվա մեջ մենք պատրաստեցինք բիսկվիտ և դդումով աղցան։ Բիսկվիտի համար մենք գնեցինք՝ շաքարավազ , ալյուր , ձու , կարագ և շոկոլադ։ Դդումով աղցանը մեն քպատրաստել էինք հայրենագիտության դասին ընկեր Անիի հետ։ Աղցանի համար մեզ անհրաժեշտ էր՝դդում , հազար , ձեթ և աղ։