March 14

“Պարի ակունքները” Ստեպ

Ստեպ – ֆիզիկական ակտիվության էներգետիկ և ռիթմիկ ձև է, որը միավորում է աերոբիկայի և խորեոգրաֆիայի տարրերը: Այն ստացել է իր անվանումը հատուկ հարթակի կամ քայլային սուբստրատի շնորհիվ, որի վրա կատարվում են շարժումները։ Ստեպ պարը ամեն տարի զարգանում է և մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։ Ստեպ պարի հիմնական բնութագրիչները երաժշտության հետ սինխրոնացված արագ և ճշգրիտ շարժումներն են: Դա պահանջում է, որ պարողը լինի լավ ֆիզիկական մարզավիճակ, համակարգվածություն և ուժ: Քայլ պարում օգտագործվում են մի շարք քայլեր, ներառյալ հիմնական քայլերը, համակցությունները, շրջադարձերը, ցատկերը և հարվածները:


Ստեպ պարի առավելություններից մեկը դրա բարձր ինտենսիվությունն է, որն օգնում է ամրապնդել սրտանոթային համակարգը, բարձրացնել տոկունությունը։ Ստեպ պարը օգնում է այրել կալորիաները, բարելավել համակարգումը և ճկունությունը, ինչպես նաև զարգացնել ոտքերի, հետույքի, որովայնի և մեջքի մկանները: Պետք է նշեմ, որ ստեպը հարմար է տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի մարդկանց։ Դասերը կարող են հարմարեցվել յուրաքանչյուր մարդու անհատական ​​կարիքներին և նպատակներին համապատասխան: Երաժշտության և շարժումների բազմազան համադրություններով քայլապարը խթանում է ստեղծագործությունը և թույլ է տալիս բոլորին արտահայտել իրենց անհատականությունը:

Ստեպ պարը նաև հիանալի միջոց է հանգստանալու, սթրեսից ազատվելու և տրամադրությունը բարելավելու համար: Մարզվելու ընթացքում օրգանիզմն արտադրում է էնդորֆիններ՝ ուրախության հորմոններ, որոնք օգնում են նվազեցնել անհանգստությունը և բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը: Եզրափակելով, քայլ պարը ֆիզիկական ակտիվության զվարճալի և արդյունավետ ձև է, որն օգնում է ձեզ ամրացնել ձեր մարմինը, պահպանել մարզավիճակը և վայելել երաժշտությունը: Այս պարը հասանելի է բոլորին և կարող է հիանալի միջոց լինել ձեր առողջության և մարզավիճակի մասին հոգալու համար։

February 21

Վինի Թուխ 1-ին սերիա

Հեղինակ–Հին ժամանակներում, կարծես անցած հինգշաբթի, մի երկրում ապրում էր արջուկ, որի անունն էր Վինի Թուխ: Իսկ ինչու՞ նա ուներ անուն, որովհետև նրա տան վրա գրված էր Վինի Պուխ: Մի օր Վիննին գնաց անտառ, որ մի քիչ սնվի, նա երբեք դեմ չէր սնվելուն, բացի դրանից նա նաև ստեղծագորցում էր և երգեր գրում, մոտավորպես այսպես.

Վինի Թուխ

Պամ, պարամ, պուրում, զապիլկի պում, պուռում, կառամ, վապիլկի պում, պուպում, եթե ես փռշտում եմ, հո~ք չէ, իմ գլխում ուտելն է, հա~ -հա~, բայց ես վանկարկում եմ շատ-շատ լավ, նաև սա, սա էլ , սա, ստեղծագործում եմ ես ոչ վատ, երբեմն լավ է ապրում Վիննինն այս աշխարհում, դրանից էլ նա երգում է այս երգերը բարձրաձայն և կապ չունի, թե ինչով է նա զբաղված, եթե չի նիհարում և նա չի էլ պատրաստվում

նիհարել, եթե իհարկե ճիշտ պահի հաց ուտի դամ-դտրամ- պառամ-պամ –պառապամ-պարամ -պում -պուրում -տռամպ -պառում -պում -պուռում -պում պուում-պռոմ- պուպում -պումպում : Սա սովորական չէ, ծառը խշշալ չի կարող, ուրեմն այստեղ ինչ-որ մեկը խշշում է, իսկ ինչու՞ ես խշշում, եթե դու մեղու չես, տեսնես ի՞նչ է եղել, իսկ ինչու՞ աշխարհում կան մեղուներ, նրա համար, որ մեղր պատրաստի, իսկ ինչու՞ կա այս աշխարհում մեղր, աաա որ ես այն ուտեմ , է~խխ մեղուները շատ լավն են, ես սիրում եմ նրանց, ինչու՞ է այս տունը այսքան երկար, արջը շատ է սիրում մեղր, ինչու՞, ո՞վ կիմանա, բայց իսկապես ինչու՞:

Հեղինակ—— և այդպես Վիննին գնաց իր ամենալավ ընկերոջ՝ խոզուկ Պիտաչոկի մոտ, իսկ նա ապրում էր տանը, որի վրա գրված էր անծանոթներին. Բ, ?????? Իսկ ո՞վ

էր այդ անծանոթը, այդ մասին անգամ չգիտեր ինքը Պիտաչոկը: Continue reading

January 31

Անհատական նախագիծ՝ Ձայնագրատուն

Հեղինակ՝ Ռազմիկ Մեսրոպյան

Օգնական՝ Մանե Մաչկալյան

Մասնակիցներ՝ Ռազմիկ Մեսրոպյան , Մանե Մաչկալյան , Արայիկ Թումանյան , Արամ Տոնոյան , Մարիա Նավոյան

Ժամանակահատված՝ Շուրջտարյա

Նպատակը՝  ստեղծել ռուսերեն  մուլտֆիլմների հայերեն տարբերակներ՝ հասանելի դարձնելով դրանք հայ երեխաներին։

Ընթացք՝  Կատարել թարգմանական աշխատանք, կազմել սցենար ստեղծել անիմացիա։

Արդյունք՝
Վինի Թուխ 1-ին սերիա

 

November 16

“Պարի ակունքները” (Շորոր)

Շորոր, հայկական ժողովրդական պարաձև, որի հիմնական քայլերը
կազմվում են մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելու՝ օրորվելու միջոցով։
«Շորոր» նշանակում է ճոճումներ նազուտուզ անելով,
սեթևեթելով, ծռմռվելով, ինքնագոհ կոտրատվելով։
«Շորոր» տեսակի պարերի շարժումները դասվում են նմանակող,
արտահայտչական շարժումներին, որոնց օգնությամբ ցանկանում
էին բնութագրել վերոհիշյալ այս կամ այն թռչունի շարժումները։ «Շորոր»
տեսակի պարաձևի կապը ճոճվող, տատանվող թռչնի քայլքի, մասնավորաբար կաքավի քայլքի
հետ, շատ վառ նկատվում է «սորոր տալ» բայի բացատրությունում՝
«քայլել ինչպես կաքավ»։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթին,
նույնն են։ Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է։
«Շորոր» պարաձևերը XIX դարի սկզբից ստացան կենցաղային բնույթ՝ երբեմն պահպանելով
միայն որոշ ավանդական ծիսականություն։ Այդուամենայնիվ նրանցում շարժումների
տրամադրությունը շարունակում է մնալ հանդիսավոր, ինչը մատնում է կատարվող տատանումների
շարժական հիմքերի նախկին վեհասքանչ, սրբազան արմատները։

October 31

“Պարի ակունքները” Բալետ


Ինչպես է առաջացել Բալետ Բառը․

Բալետը ֆրանսերեն բառ է, որը ծագել է իտալերեն balletto արմատից, ballo -ի (պար) նվազագույն միավորը, որը գալիս է լատիներեն balloballare -ից և նշանակում է պարել, որն իր հերթին գալիս է հունական լեզվից «βαλλίζω» (ballizo), «պարել, ցատկել»։ Բառի անգլերեն գործածությունը եկել է ֆրասներենից մոտավորապես 1630 թվականին։Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։
Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։
Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։
Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել ոտքի մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։
Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։Բալետի հիմքում դասական պարեր են, մնջախաղ և, իհարկե, երաժշտություն։ Բալետային երաժշտության մեջ իրական հեղափոխություն արեց Պյոտր Իլյիչ Չայկովսկին։ Նա բալետի համար երաժշտության մեջ ներդրեց խորը պատկերավոր բովանդակություն, սիմֆոնիկ զարգացման և դրամատիկ արտահայտչականություն։ Նա գրել է երեք բալետ («Քնած գեղեցկուհին», «Շելկունչիկը» և «Կարապի լիճը»)։ Առաջին անգամ բալետի զգեստ կարվել է 1839 թվականին իտալացի հայտնի բալերինուհի Մարի Տալյոնի համար։ Բեմական հագուստների նորաձևությունը փոխվել է տարիների ընթացքում, խորհրդային շրջանում հայտնի դարձան կարճ ու լայն պարազգեստները։ Այսպիսի կիսաշրջազգեստ կարելու համար պահանջվում է մոտ 13-16 մ շղարշ։ Բալետի կոշիկները կոչվում են պուանտներ։ Այսպիսի կոշիկներով բալերինուհիները պարում են` հենվելով ոտքի մատների ծայրին։ Այս կոշիկները պատրաստում են հատուկ վարպետներ` անհատական պատվերով։Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը բալետային երաժշտության մեջ ևս մեծ ներդրումներ ունի։ Նրա հանրաճանաչ «Գայանե» , «Սպարտակ» , «Դիմակահանդես» բալետները հիացմունք են առաջացնում։
October 30

Պարի ակունքները. անհատական նախագիծ

Հեղինակ՝ Մանե Մաչկալյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամանակահատված՝ Շուրջտարյա

Նպատակը՝  Կարդալ, ուսումնասիրել, իմանալ մեր և
այլ երկրների պարերը, ուսումնասիրել հայտնի պարողների կյանքն ու գործունեությունը

Ընթացք՝  Մասնակիցը պետք է համացանցից կամ  ընտանիքի որևէ անդամի հետ հարցազրույց վարի և տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով տեղեկություն ներկայացնի պարային որևէ ժանրի կամ հաջողության հասած պարողի մասին։

Արդյունք՝
Մանե Մաչկալյան

 

September 2

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Այս ամռանը ես շատ եմ ճամփորդել։ Գնացել եմ՝ Արատես , Վաղաշեն , Պտղնի և Ստեփանավան։ Արատես գնաել էի առաջին անգամ։ Վաղաշեն գնացել եմ երկու անգամ։ Վաղաշենում քնում էինք վրանների մեջ և լողում Սևանում։ Պտղնի գնացել էի իմ դասարանցի Արամի հետ։ Ստեփանավան ես գնացել էի ութ օրով։ Ստեփանավանում ես շատ հետաքրքիր վայրեր եմ գնացել՝ Շահումյանի տուն թանգարան , Մայորի ձոր , Արջասար։ Նաև մասնակցել եմ Վարդավառի տունին։ Իմ քույրիկը եկել էր Ռուսատանից և մենք միասին շրջել ենք Երևանով։ Նրան շատ էր դուր եկել Կասկադը։ Ամերիկայից եկել էր մեր բարեկամը և ես իր հետ շատ հետաքրքիր օր եմ անցկացրել։ Հուլիսի 18-ին ես տվեցի հաշվետու համերգ։ Կարդացել եմ «Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը»։  Այն շատ հետաքրքիր էր։ Այդ պատմվածքում պատմվում է մի տղայի մասին ում հայրիկին և մայրիկին սպանել էր Վալանդեմոռտը։ Երբ Վալանդեմոռտը ուզում էր սպաներ տղային նա չկարողացավ, որովհետև այդ տղային ինչ որ ուժ էր օգնում։ Այդ օրվանից հետո Հարրիյի ճակատին կայծակի նման սպի էր։ Հետո երբ նա 11 տարեկան էր նրան նամակ եկավ, որը թաքցնում էին իրենից իր քեռին և մորաքույրը։ 

 

September 2

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։

Ես կարդացել եմ «Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը»։  Այն շատ հետաքրքիր է։ Այդ պատմվածքում պատմվում է մի տղայի մասին ում հայրիկին և մայրիկին սպանել է Վալանդեմոռտը։ Երբ Վալանդեմոռտը ուզում էր սպաներ տղային նա չկարողացավ, որովհետև այդ տղային ինչ, որ ուժ էր օգնում։ Այդ օրվանից հետո Հարրի ճակատին կայծակի նման շռամ էր։ Հետո երբ նա 11 տարեկան էր նրամ նամակ եկավ, որը թաքցնում էին իրանից իր քեռին և մորքուրը։