April 9

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թունմանյանի թանգարան

Թումանյանի թանգարանում տեսել ենք կրկնորինված տունը՝ իր գրադարանը՝ որտեղ պահպանվել է միայն 8000 գիրքը 10․000 գրքից։ Տեսել ենք իր երեխաների սեփական իրերը։ Ժամանակակից տեխնիկայի միջոցով տեսանք Հովհաննես Թումանյանին, որը շատ հետաքրքրեց ինձ։ խաղացել ենք առած ասացվածք լոտո՝ մեզ ասում էին սկիզբը, իսկ մենք պետք է շարուակեինք։ 

February 1

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ (ժողովրդական)

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,

Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

January 31

Ոսկի քաղաք․ երեք բանալի և մեկ կողպեք մեթոդով

Բանալի մտքեր
1․Կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝  ձգտում ու ճանապարհ:
2․Աշխատել լավ ճանպարհի վրա, գոհանալ ունեցածով:
3․— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։
— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

Կողպեք մտքեր
— Իսկ երջանկությունը…
— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

 

January 30

Ոսկի քաղաք (առաջադրանքներ)

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։
 աշխարհքով մին է լինում – ուրախանալ
վեր են քաշում – բարձրացնում
անց է կենում – անցնում
լեզու է առնում – խոսել
ծառիցը վեր է բերում – իչեցնել
վեր կբերեմ – կիջեցնեմ
ճանապարհ են դնում – ճանապարհում
վեր կենում – կանգնում
աչքը ճպում է – փակում

Continue reading

January 30

Ոսկի քաղաք

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2 Continue reading