August 20

Ռոբինզոն Կրուզո (Դանիել Դեֆո)

Ռոբինզոն Կրուզոյի՝ յորքցի նավաստու կյանքն ու զարմանալի արկածները, որը քսանութ տարի ապրեց կատարյալ մենակության մեջ Ամերիկայի ափերի մոտ Օրինոկո գետի բերանի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, և որը փրկվելով նավաբեկությունից, երբ իր բոլոր ընկերները մահացան, բերում է գրավոր վկայություն, թե ինչպես նա վերջապես փրկվեց ծովահենների կողմից։
June 5

Ճամբար #6 օր

Սկսեցինք ընդանուր պարապունքով։ Պարապունքի ընթացքում ընկեր Շուշանի ջոկատը կազմակերպել էր շատ հետաքրքիր խաղ։ Ընկեր Շուշանը ասում էր հարցը և գցում էր գնդակը։ Ով բռնում էր ասում էր պատասխանը։ Խաղացել ենք մեր պատրաստած խաղը՝ շաշկին և այլ խաղեր։ Պլանավորել ենք մեր մյուս օրը։

June 3

Ճամբար #5 օր

Այսօր ամենալավ օրերից էր։ Գնացել ենք Ռոբոտաշինության և ընկեր Գնելի հետ պատրաստել ենք շաշկի։ Ռոբոտաշինությունից հետո դպրոցում խաղացինք մեր պատրաստամ յշաշկին և պատրաստվեցինք ջրային խաղերին։ Ջրային խաղերից հետ խաղացինք բակային խաղեր։ Ընկեր Արմինեն և ընկեր Սոնան հյուրասիրեցին մեզ պաղպաղակով և տորթով։

June 3

Ճամբար #4 օր (հունիսի 1)

Հունիսի 1-ին մեկ ճամփորդեցինք Բջնի։ Ճամփորդել ենք 3-րդ ջոկատի հետ։ Բջնիում մենք գնացինք Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ երգեցինք եկեղեցական երգեր։ եկեղեցու բակում տեսանք հայ դերասանուհու ով նկարահանվել է <նռան գույն> ֆիլմում։ կատարեցինք նաև բարձրունքի հաղթահարում և գնացինք Բջնու բերդ։ Տեսանք Բջնի գյուղը վերևից։ Հետաքրքիր ճամփորդություն էր։

May 31

Ճամբար #3 օր

Ունեցել ենք դաս ընկեր Սեդայի հետ՝ երգել ենք ազգային երգեր։ Ունեցել ենք մրցույթ Հյուսիսային դպրոցի դեմ՝ հաղթել ենք։ Խաղացել ենք սեղանի խաղեր և նկարել ենք։ Խաղացել ենք բակային խաղեր։ Կարդացել ենք տեղեկություն Բջննիի մասին՝ պատրաստվել ենք ճամփորդության։ Պլանավորել ենք մեր հաջորդ օրը։

May 31

Ճամբար #2 օր

Գնացել ենք երգ ուսուցման ընկեր Աչերի հետ, սովորել ենք ջան, Հայաստան երգը։ Խաղացել ենք ֆուտբոլ։ Դիտել ենք ֆիլմ Դասարանում խաղացինք սեղանի խաղեր։ Սեղանի խաղերից հետո մենք սկսեցինք պատմել հետաքրքիր փաստեր և կարդալ մեր բերաց գրքերը։ Պլանավորել ենք մեր հաջորդ օրը։

May 31

Բջնիի ամրոց

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոց-բերդն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Continue reading

May 29

Ճամբար #1օր

Ունեցել ենք հետաքրքիր օր։ Կազմակերպել ենք էստաֆետա 3-րդ ջոկատի հետ։ Խաղացել ենք բակային խաղ՝ ֆոտբոլ, բասկետբոլ։ Մայրենիին ունեցել ենք հետաքրքիր երկու նախագիծ՝ գտնում էինք մի թեմա, որը մեզ հետաքրքրում է, և ներկայացնում էինք մեր ընկերներին։ Մյուս նախագծի համար մենք գրել ենք ճամբարականների համար կանոններ և նշել ենք, թե ինչ պետք է լինի ճամբարականի պայուսակում։ Խոսել ենք մեր ճամփորդության մասին և պլանավորել ենք մեր երկրորդ օրը։

 

May 29

Մեգալադոն

Մեգալադոնը աշխարհի ամենամեծ շնաձուկն է:Նրա երկարությունը կազմում է 20 մետր իսկ քաշը 50-տոննա:Դեռևս բոլորը գիտեին թե Մեգալադոնը ոչնչացել է մոտ 2000000 տարի առաջ,բայց դա մինչև այն պահը երբ իհայտ եկան Մեգալադոնի նմուշներ:Մարդիկ,որշեցին հատուկ ջրային ապառատ իջացնել այն վայրը,որտեղ գտել էին նմուշները:Այդ վայրը Մայրանյան Իջվացքն էր:Նրա խորությունը կազմում է 11000 մետր:Մայրանյան Իջվացքում դեռ ոչ մի ջրային կենդանու չի հաջողվել երկար ապրել այնտեղ,որովհետև այնտեղ թթվածինը շատ քիչ է և տեղը անհարմար:Դեռևս չի բացահայտվել թե ինչպես է ապրել կամ միչև հիմա ապրում Մեգալադոնը այդպես անհարմար պայմաններում:Այստեղ շատ կարևոր հարձ է առաջանում,ինչու է թաքնվում բոլորից Մեգալադոնը եթե նրան վնասելը բավականին շատ դժվար է:Այդ հարձը այդպեսել մնում է առեղցված:

 

 

May 26

Հայ մանրանկարչություն

Հայ մանրանկարչություն

տեղեկություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-Հաղպատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի, Ղրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծաղկողը, Մոմիկը (13-14րդ դարեր), Ավագը, Հովհաննեսը, Թորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը, Վարդանը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին, Հակոբ Ջուղայեցին (17-րդ դար), Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6