March 5

Եղիշե Չարենց․ Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Continue reading

March 5

Վարդան Այգեկցի. Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան Continue reading

March 5

Հավասարումներ

Դասարանական աշխատանք

1․ Լուծիր հավասարումը.

ա) x – 832 = 174
x = 1006

բ) x – 303 = 27
x = 330

գ) 1405 – x = 108
x = 1297

դ) 84 + x = 124
x = 40

2․ Հավասարման արմա՞տ է արդյոք 3 թիվը.

ա) x – 5 = 0    ոչ

բ) 2x = 6    այո

գ) 7 – x = 0    ոչ

դ) x = 6 – x    այո

3․ Ո՞ր հավասարման արմատն է  1 թիվը.

  • 2x = 5
  • 4x = 0
  • 7x = 7
  • 6x + 8 = 14
  • 8 – x = 7

Continue reading