April 24

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. “Է՛,բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”:

– – – –

Առակի ասելիքը այն է, որ ձեզ կարող են այնպիսի խորուրդներ տան, որոնք
ձեր համար վատն են լինելու, իսկ նրանց համար լավը։

– – – –

Ֆիզիկայի դասաժամին Արմենը ուզում էր փախչել դասից, չնայաց նա երբեք համաձայն չեր այդպիսի քայլի։ Նա սկսեց համոզել իր դասարանցիներին, որ փախչեն դասից և ասում էր, որ ֆիզիկան կյանքում ընդանրապես պետք չի գա։ Իր դասարանցին հասկացավ թե ինչու է Արմենը ուզում փախչել դասից և ասաց․
– Արմեն դու չէիր առաջարկի փախչել դասից, եթե դասը սովորած լինեիր։

April 24

Տասնորդական կոտորակների կլորացումը

Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:

Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8

Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:

Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8

Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:

Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:

Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 

538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝ 

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4
թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով

 2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով

Օրինակ Continue reading

April 23

Գործնական աշխատանք 45-46

45. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, նեսրը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի լինիր:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ միկեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում: Continue reading

April 22

39` 1 ; 3

1.

3. Cudntanos c6mo es tu casa, utilizando los siguientes pares de palabras, como en el ejemplo.
fria / calurosa . grande / pequena
exterior / interior. bonita / fea
antigua / moderna
Mi casa no es antigua, es moderna.
Mi casa no es fría, es calurosa. Es pequeña en tamaño pero acogedora en su interior. Su exterior es bonito y bien cuidado. Aunque no es una casa antigua, tiene un toque moderno en su diseño.

 

April 22

Հազարան Հավք 11-12-րդ մաս

11.ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես. Continue reading

April 22

Կրկնություն

Դասարանական աշխատանք

1. Կատարիր բազմապատկում.

ա) 14,103 *  10 = 141,03

բ) 0,729 * 1000 = 729

գ) 7,93 * 10000 = 79300,00

դ) 0,879 * 100 = 879

2. Կատարիր բաժանում.

ա) 35,707 : 10 = 3,5707

բ) 0,48 : 100 = 0,00048

գ) 6,765 : 1000 = 6765

դ) 7 : 100 = 0,07

3. Դիրքային գրառումով գրիր տասնորդական կոտորակը.

ա) 372/10 = 37,2

բ) 3/100 = 0,03

գ) 4567/10 = 456,7 

դ) 513/10000 = 0,0513

ե) 813/100 = 0,813

զ) 932/1000 = 0,932 Continue reading

April 22

Որքա՞ն եմ պատրաստ ներել ինձ և ուրիշներին

Ես պատրաստ եմ ներելու մեկ-երկու անգամ։ Եթե ինչ-որ մեկը սխալվում է ես նրան կներեմ, բայց էլ չեմ կիսվելու նրա հետ և զգուշ եմ լինելու մարդուց, քանի որ եթե նա սխալվել է մի անգամ ապա նա կսխալվի երկրորդ անգամ։ Մարդիկ լինում են տարբեր ինչպես նրանց սխալները։ Նրանց համար օրինակ ձեր գաղտնիքը ուրիշին ասելը դա փոքր բան է, իսկ ձեր համար դա կարող է լինել ամենից կարևոր բանը։ Մարդը կարող է սուտով ձեզ օգտագործել, որպեսզի հասնի իր ցանկությանը։
Ինձ ներել կարող եմ երկու անգամ օրինակ եթե իմ մոտ ինչ որ բան չի ստացվել կամ սխալ է ստացվել ես անընդհատ նորից եմ փորձելու մինջև ստացվի։

April 21

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Պարթևստանի ջախջաումից հետ Տիգրան Մեծը դարձրավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը։ Նրա հետ դաշնակցում էին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորքեր էին տրամադրում հայոց տիրակալին։

Պարթևստանի նկնատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացել նաև Հայոց Միջագետքը՝ Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան։ Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը։ Սելևկյան պետությունը երկպառակտչական պատերազմից շատ թուլացել էր։

Սելևկյանները որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի՝ իշխելու իրենց պետությունում։ Նրանք քննարկեցին ժամանակի բոլոր թագավորներին և միաձայն ընտրեցին հայոց թագավորին։ Ք․ա․ 84 թ․ մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Սելևկյան տերությունը, որը երկար ժամանակ պայքարում էր Հայաստանի դեմ, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ։

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան: Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքները գրավելուց հետո Ք․ա․ 81 թ․ դրանց շնորհեց <<ազատություններ>>, այսինքն լայն ինքնավարություն։ Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյութ)։ Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց դրամների վրա։

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալեց Ք․ա․ 70-ական թվականներին։ Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս 12 -ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

1․ Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:
Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան

2․ Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
Սելևկյանները որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի՝ իշխելու իրենց պետությունում։ Նրանք քննարկեցին ժամանակի բոլոր թագավորներին և միաձայն ընտրեցին հայոց թագավորին։ Ք․ա․ 84 թ․ այրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

3․ Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:
Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:
Տիգրան Մեծը փյունիկներին շնորհեց <<ազատություններ>>, այսինքն լայն ինքնավարություն։

5․ Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:
Ք․ա․ 72 թ․

6․ Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:
Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր:

April 21

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:
Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:
Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:
Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:
Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն: Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:
Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս: Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:
Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում: Continue reading

April 21

15.04-19.04

Тест

А1. Укажите ряд слов, где все глаголы будущего времени
1. запомнит, прочитает, вспомнил
2. приклеит, портрет, прочитал
3. напишет, приберёт, застелет
4. выпишет, нарисует, прибираешься

А2.  Укажите слово, где выделенная буква не является ударной
1. позвонишь   2. облегчит       3. упростит        4. углубит

А3. Укажите глаголы будущего времени
(1) Светлые волокна облачков плывут по чистому небу и тают в прозрачной синеве. (2) Голубые дубравы насквозь просвечиваются солнцем. (3) Нежными  тонами лиловеют осиновые вершины. (4) Зеленеет, цветёт, звенит и веселится всё в природе. (5) Ласкает солнце безлистые берёзы, что-то нашёптывает им ветер. (6) Но не торопятся берёзы распускаться. (7) Ждут они, когда наступит надёжное тепло, набухнет дерево соком и опрыснет себя сладкими

(4.) Зеленеет, цветёт, звенит и веселится всё в природе.