May 18

Հեղինակ` Անուշ Վարդանյան ՇՆԱՁՈՒԿԸ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՔՆԵԼ

Սիրելի՛ ընթերցողներ, իսկ դուք գիտեք, որ շնաձկները չեն կարող… քնել: Նրանց խռիկները անընդհատ պիտի թթվածին արտադրեն: Եթե նրանք քնեն, դա չի սինթեզվի և շնաձուկը կսատկի:Երբ ես դա իմացա, շատ ցավեցի այդ գիշատիչ ձկների համար:

 

Ահա, թե ինչու են նրանք կատաղի լողում, կտրելով օվկիանի ջրերը:

Նրանք շատ զայրացած են, մշտապես, մշտապես:

Սիրելի՛ բալիկներ, քունն անհրաժեշտ է:

Երբ քնում եք, նյարդերը հանգստանում են և առավոտյան դուք արթնանում եք զվարթ և բարի:

Իսկ շնաձկները զայրացած լողում են, մուգ կապույտ ջրերում և երբեք չեն քնում, երբեք չեն հանգստանում:

Օվկիանոսի ջրերը վստահ թրատում էին հայրիկ-շնաձուկը, մայրիկ շնաձուկը և Չալպուտուրիկը: Այդպես անվանեցին շնաձկանն իր մեծ, շագանակագույն պուտերի համար: Անսովոր գունավորումը միակն է ու անկրկնելի: Ծնողները հպարտ էին իրենց ձագուկով:

Չալպուտուրիկը մեծացավ և մի օր լողաց հեռու՜-հեռու՜, անծանոթ ջրերի մեջ:

Նա հանդիպեց անծանոթ ձկների, որոնք թռչում են դեպի դուրս:

Դելֆինները, այդ անհայտ ձկները, բարեհամբույր դիմավորեցին Չալպուտուրիկ շնաձկանը, իսկ մեկն անգամ ընկերացավ նրան: Շնաձուկը զարմացավ, երբ դելֆինն ասաց, որ քնելու ժամն է:

-Ի՞նչ է քունը,-հարցրեց նա:

-Օրվա մի մասը մենք փակում ենք աչքերը և քնում:

-Իսկ դա լա՞վ է,-հարցրեց Չալպուտուրիկը:

-Օ՜, գիտես ինչ գունավոր երազներ եմ տեսնում:

— Ես երբեք չեմ քնել և չգիտեմ, թե ինչ է երազը:

Դելֆինը տխրեց, հետո բացականչեց.

-Ես քեզ  անպայման կօգնեմ, փակիր աչքերդ:

Շնաձուկը փակեց աչքերը, իսկ Դելֆինը  սկսեց  պոչի լողակը թափահարել և օդի հոսանք մատակարարել դեպի շնաձկան խռիկները:

Չալպուտուրիկը խորը քնեց և երազում տեսավ մարջանե գույնզգույն ծաղիկներ, մարգարտե խեցիներ…

Ճիշտ է, դա տևեց ընդամենը 10 րոպե, որովհետև Դելֆինը հոգնեց և դադարեց թափահարել պոչը:

Չալպուտուրիկ շանձուկը շնորհակալ հայացքով նայեց իր բարեհոգի ընկեր դելֆինին:

Այժմ նրանք մտածում էին նույն կերպ.

Երազները հրաշալի են:


Posted May 18, 2021 by Mane R. in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*