May 1

Ճանապարհորդություն

Բարև ձեզ ես Մանեն եմ։ Այսօր ես կպատմեմ իմ ճամփորդության մասին։ Մենք սկզբում գնացինք Հարթավան։ Այնտեղ մտանք եկեղեցի, որը կառուցվել  էր 4-րդ դարից մինչև 5-րդ դար։ Նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Եղիպատրուշ։ Եղիպատրուշում մենք մտանք եկեղեցի։ Այնտեղ մի շատ հետաքրքիր բան կար։ Եկեղեցու վերևի մեծ քարի վրա կար անցքեր ։ Պետք է երազանք պահել և քարը քցել այդ անցքերի մեջ։ Եթե քարը ընկավ անցքի մեջ ուրեմն ձեր երազանքը կկատարվի, եթե չի ընկնում ապա ձեր երազանքը չի կատարվի։ Այնտեղ նկարվեցինք և շարժվեցինք դեպի ՈՒշի։ ՈՒշին քանդված ամրոց է, որը կառուցվել էր 7-րդ դարից մինչև 14-րդ դար։ ՈՒշին քանդվել է երկրաշարժի պատճառով։ Այնտեղ քարերի վրա կան թվեր, որոնք հերթականությամբ դասավորելիս ՈՒշին կկառուցվի։ Բայց չի ստացվի, որովհետև քարերի կեսը փշրված էր։ Մենք մի քիչ էլ  խաղացինք ցատկապարան և շարժվեցինք դեպի դպրոց։  Ես շատ ուրախ էի։ Մտածում էի, որ ինչքան բան իմացա այդ մի քանի ժամում Արագածոտնի մարզում գտնվող վանքերի մասին։