May 9

Զորաց Եկեղեցի

Զորաց.jpgԶորաց եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գյուղում։ Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Շինությունն ունի յուրահատուկ ճարտարապետական հորինվածք, որը բնորոշ չէ հայկական ավանդական եկեղեցիներին: Կառույցը առանձնահատուկ է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*