May 26

Հայ մանրանկարչություն

Հայ մանրանկարչություն

տեղեկություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-Հաղպատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի, Ղրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծաղկողը, Մոմիկը (13-14րդ դարեր), Ավագը, Հովհաննեսը, Թորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը, Վարդանը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին, Հակոբ Ջուղայեցին (17-րդ դար), Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

 

May 26

Գրատպություն

Գրատպություն

տեղեկություն

Գրատպությունը հայտնագործվել է երկու անգամ՝ Չինաստանում և միջնադարյան Եվրոպայում։ Չինաստանում գրատպությունը մի տվյալով (Julien, «Documents sur l’art d’imprimerie») կատարվել է 581 թվականին, իսկ ըստ չինական աղբյուրների՝ 936-ից 993 թվականներն ընկած ժամանակահատվածում (մանրամասն տե՛ս չորս մեծագույն հայտնագործություններում)։ Առաջին ճշգրիտ թվագրված տպագիր տեքստը համարվում է չինական բուդդայական Ադամանդե սուտրայի փայտափորագրական պատճենը, որը հրատարակվել է 868 թվականին։

Առաջին անգամ քրիստոնեական Եվրոպայում մտորի վրա տպագրելու մեթոդիկա հայտնվեց մոտ 1300 թվականին։ Պատկերները, որոշ կտորի վրա դրոշմվում էին կրոնական նպատակներով, կարող էին լինել բավականին մեծ և բարդ, և երբ թուղթը համեմատաբար սկսեց դառնալ ավելի հեշտ հասանելի, մոտավորապես 1400 թվականին միանգամից սկսեցին մեծ տարածում գտնել կրոնական թեմաներով ոչ մեծ արտատպվածքներ և թղթի վրա տպված խաղաքարտեր։ Տպագրական թղթային արտադրատեսակների լայնամասշտաբ արտադրությունը սկսեց մոտավորապես 1425 թվականից։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%80%D5%A1%D5%BF%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6#

May 26

Ձեռագրերի ստեղծման պատմությունը

Ձեռագրերի ստեղծման պատմությունը

տեղեկություն

Հայերեն ձեռագրերը գրվել և ընդօրինակվել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ գրչության կենտրոններում։ Ձեռագրերն ունեն մեծ մասամբ վերջում զետեղված հիշատակարան, որտեղ նշված է ձեռագրի գրության վայրը, ժամանակը, տրված են տեղեկություններ ընդօրինակողի, նկարազարդողի և այլոց մասին։ Հնագույն շատ ձեռագրեր մեզ են հասել քայքայված, առանց հիշատակարանի։ Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է։

Հայերեն Ձեռագրերի ամենահին գրատեսակը երկաթագիրն է՝ իր տարատեսակներով։ Տարբեր ժամանակներում տարածված են եղել նաև գրչագիրը, բոլորգիրը, նուորգիրը, շղագիրը։ Մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում «Վեհամոր Ավետարանն» է։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%81%D5%A5%D5%BC%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80

 

May 26

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը նախագծի շարունակություն։

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը նախագծի շարունակություն

տեղեկություն

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն էր ստացել և տիրապիտում էր՝ հւներեն , պարսկերեն , ասորերեն և վրացերեն լեզուների։

Այն օրերին, չնայած նրան, որ Հայատանի առաջինն էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չեր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված աստվածաշունչը և հասկանալ քրիստոներության գաղափարը։  Վարդապետները ընթերցում էին հունարեն աստվածաշունչը  և բանավոր ներկայացնում  ժողովուրդին, քանի որ չկայն հայերեն տառեր։

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետության առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային  քաղաքական ու կրոնական միասնությունը։ ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլման զավթիչներին։

https://armeniadiscovery.com/hy/articles/mesrop-mashtots-the-creator-of-the-armenian-alphabet