March 13

Գյումրու երկրաշարժ

Գյումրու պատմության ամենամութ էջերից մեկը երկրաշարժն է, որ ցնցեց քաղաքը 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին: Երկրաշարժը, որ հայտնի է նաև որպես Սպիտակի երկրաշարժ, 6.8 մագնիտուտով էր: Այն տարածվեց Հայաստանի տարածքի 40 %-ի վրա, որոնք խիտ բնակեցված տարածքներ էին 1 մլն բնակիչներով: 21 քաղաքներ և 342 գյուղեր քանդվեցին, 514.000 մարդ մնաց անտուն, 20.000-ը վիրավորվեցին, 12500-ը տեղափխվեցին հիվանդանոց: Զոհերի թիվը մոտ 25.000 էր, մասնավորապես Գյումրիում 15.000-17.000 և Սպիտակում 4000. այս երկու քաղաքները տուժեցին ամենաշատը:

Կացարանների 17%-ը ավերվեցին, 170 արդյունաբերական ընկերությունների գործունեությունը կասեցվեց, մեծ վնասներ եղան գյուղերին և գյուղատնտեսական արդյունաբերական համալիրներին, ինչպես նաև ճարտարապետական, պատմական և մշակութային հուշարձաններին, 917 հասարակական կառույցներ ավերվեցին:
Երկրաշարժը ավերեց ոչ միայն տներ և բնակելի շենքեր, այլ նաև Լենինականում կարևորագույն արդյունաբերական գործարանները:
Շատ տարիներ են անցել ավերիչ երկրաշարժից, սակայն դրա շունչը դեռ քաղաքի ամենօրյա կյանքի մի մասն է կազմում: Սովետական Միության կործանումը զգալի առումով խոչընդոտեց աղետի գոտու վերակառուցման ծրագրերը: Տարիներ անց դեռ շատ հայեր ապրում էին մետաղյա տնակներում:
2008թ.-ին երկրաշարժից 20 տարի անց 8000 ընտանիքներ դեռ անտուն էին: Նրանցից ոմանք ստացել են նոր բնակարաններ պետական ծրագրերի, բարերարների և հասարակական նախաձեռնությունների շնորհիվ, սակայն մինչ այժմ էլ այս խնդիրը լիակատար լուծում չի ստացել:


Posted March 13, 2023 by Mane R. in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*