May 25

Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ)

Ծաղկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզումՀրազդան գետի աջափնյակում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։ ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն։ Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։  1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։

 

 


Posted May 25, 2021 by Mane R. in category Ես կարողանում եմ, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*