March 14

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Այսօր ես կպատմեմ իմ ճամփորդության մասին։ Նստեցինք երթուղային և շարժվեցինք Էրեբունի վարչական շրջան։ Մտանք Էրեբունի թանգարան։ Մեզ դիմավորեց մեր ՝քսկուրսավարը։ Մեզ պատմեց Էրեբունի ամրոցի մասին։ Տեսանք Վանի թագավորության քարտեզը: Նաև Երևանի ծննդյան վկայականը, որը սեպագրված էր քարի վրա։ Տեսանք ջրանցք և իմացանք, որ ամենաերկար ջրանցքը Շամիրյանի ջրանցքը կառուցել էր Մենուա թագավորը։ Այդ ջրանցքը 72կմ է և մինչև այժմ այդ ջրանցքը գործում է։ Ջուր է տալիս Վան քաղաքին։ Ջրանցքը գտնվում է Արևմտյան Հայաստանում։ Տեսանք կարասներ և ամենամեծ կարասը, որի մեջ մարդիկ պահում էին գինի։ Ամենամեծ կարասի վրա մենք տեսանք երեք գիծ, որոնցով նրանք չափում էին թե ինչքան գինի կտեղավորվի կարասի մեջ։ Ամենամեծ կարասի վրա կար երեք գիծ, որը նշանակում էր, որ կարասի մեջ կտեղավորվի 750լ։ Տեսանք ժամանակավոր էքսպոնատներ։ Թանգարանից հետո գնացին և բարձրացանք 235 աստիճան։ Հետո գնացինք Էրեբունի ամրոցը։


Posted March 14, 2024 by Mane R. in category Ճամփորդություն, Պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*