December 18

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….
Առաջադրանքներ՝
Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
Իմ կարծիքով սա առակ է, որովհետև ուսուցողական է, այսինքն առակըս ինչ կուսուցանե։
Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
Մաքրասեր, կարգապահ, բարեսիրտ, քաղաքավարի, աչքաբաց կրթված տղա է։
Հանգիստ, բարի, մաքրասեր տղա է։

Continue reading

December 18

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ

1․ Գտիր բոլոր մեծությունները, որոնց միջև գոյություն ունի հակադարձ համեմատական կախվածություն:

ա) Արագությունը և ծախսած ժամանակը մի քաղաքից մյուսը շարժվելիս:

բ) Ուղղանկյան մեծ և փոքր կողմերը, եթե մակերեսը չի փոխվում:

գ) Կոտորակն ու նրա համարիչը:

դ) Ուղղանկյունանիստի ծավալը և նրա հիմքի մակերեսը:

2․ Աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են:

Լրացրու դատարկ վանդակները

Զանգված(կգ) 1 2 3 4 5
Գին(դրամ) 200 400 600 800 1000

Continue reading