December 10

Վիլյամ Սարոյան` Բան ունեմ ասելու

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է «Ղողանջե՛ք զանգերը», ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտ-վում է: ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե՛ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային: Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում: Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք՝ «Ձմեռ պապի», երեխանե՛ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: Կանչում ենք՝ «Ձը՛-մե՛ռ պա՛-պի՛»: Կանչո՜ւմ ենք՝ «Ձը՛-մե՛ռ-պա՛-պի՛»: Նե՛րս եկ, Ձմեռ պապ: Որտե՞ղ ես հիմա:
(Հեռվից՝ ձյան միջից, լսվում է զանգերի ձայն): Continue reading