December 6

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։
Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։
Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։ Continue reading

December 6

Մաթեմատիկա ա․բ․

1. Մետաղալարի երկարությունը 18 մետր է։ Օգտագործեցին նրա երկարության 2/3 մասը։ Քանի՞ մետր մետաղալար մնաց։
18-12=6
2. Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
6

3.  Խնջույքի համար Տաիսիան բերել էր կոնֆետ, Անգելինան 15 խնձոր, Արսինեն 12 տանձ, Արփինեն 3 տորթ։ Երբ աղջիկների բերած ուտելիքների թվերը գումարեցին իրար և բաժանեցին Արայիկի բերած 2 հյութի թվին, ստացան խնջույքի եկած ընկերների քանակը`18: Քանի՞ կոնֆետ էր բերել Տաիսիան։
6

4. Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։
560 ; 680

5.  Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
5 ժամ

6. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ՝ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը
30

7. Գրքի էջերը համարակալելու համար պահանջվեց  2775 թվանշան։ Քանի՞ էջ կա գրքում, եթե էջերի համարակալումը սկսվել է 1-ից և առաջին էջից։
961

8. Մի աշխատողը կարող է աշխատանքն ավարտել 4 ժամում, իսկ մյուսը՝ 6 ժամում: Որքա՞ն պետք է աշխատի երրորդ աշխատողը նույն աշխատանքը կատարելու համար, եթե նրա արտադրողականությունը հավասար է առաջին երկուսի միջին արտադրողականությանը:
5

9. «Սուպերմենի» արագությունը 30 կմ/ժ  է։  Քա՞նի րոպեում նա կանցնի 3կմ ճանապարհը այդ արագությամբ։
6