October 18

Գոճին, որը սովորել էր թռչել

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։ Continue reading