October 16

Գործնական քերականություն 23-26

23. Նախադասություններն ավարտի՛ր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց  աքլորը չհամոզվեց։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև  կասկածում էր։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը  նստած էր տան տանիքին։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին  ցորենով էր կերակրում։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից  պատկեացնում էր համեղ ճաշ։
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև շատ սոված էր։
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ  շուրջը ոչ ոք չկար։
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ  տանիքից իջնի ցած։
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած  գիտեր որ, չի համոզվի։ Continue reading

October 16

Դիագրամներ

Ենթադրենք, թե դու պատրաստվում ես ելույթի «Եղանակը հունիսին» թեմայով:
Ամբողջ ամսվա ընթացքում դու հավաքել ես տվյալներ եղանակի, խոնավության և ճնշման վերաբերյալ: Ստացված տվյալները ներկայացրու հետևյալ աղյուսակի տեսքով (բերված է աղյուսակի մի մասը, հունիս ամսվա առաջին շաբաթվա վերաբերյալ):

Եղանակը 2014թ. հունիսին

Ամսաթիվ Ջերմաստիճան (°C) Խոնավություն (%) Ճնշում (մմ)
1 +16 25 759
2 +17 30 759
3 +15 30 759
4 +14 30 759
5 +17 26 759
6 +18 35 760
7 +16 32 760

Continue reading

October 16

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Արևմտահայերեն
Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
–Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,– կ՚ըսէ հայրը։
–Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,– կը հարցնէ տղան։
–Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,– կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։ Continue reading