October 6

Искусство заботиться о своем теле и разуме

Здоровое питание-это не просто модное явление, это инвестиция в свое долголетие и благополучие. Оно представляет собой искусство заботиться о своем теле и разуме, привнося радость и энергию в повседневную жизнь.
В основе здорового питания лежит принцип разнообразия. Чем разнообразнее ваш рацион, тем больше шансов получить все необходимые микроэлементы и витамины. Фрукты и овощи разных цветов содержат разные биологически активные вещества, которые поддерживают здоровье вашего организма. Один из ключевых аспектов здорового питания -это умеренность. Мыслите о пище как о топливе для вашего тела. Не стоит переедать или употреблять вредные продукты в избытке. Учите свой организм слушать сигналы голода и насыщения. Continue reading

October 6

Ստեփան Զորյան․ «Չալանկը»

1-ին հատված 

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր… Continue reading