October 16

Դիագրամներ

Ենթադրենք, թե դու պատրաստվում ես ելույթի «Եղանակը հունիսին» թեմայով:
Ամբողջ ամսվա ընթացքում դու հավաքել ես տվյալներ եղանակի, խոնավության և ճնշման վերաբերյալ: Ստացված տվյալները ներկայացրու հետևյալ աղյուսակի տեսքով (բերված է աղյուսակի մի մասը, հունիս ամսվա առաջին շաբաթվա վերաբերյալ):

Եղանակը 2014թ. հունիսին

Ամսաթիվ Ջերմաստիճան (°C) Խոնավություն (%) Ճնշում (մմ)
1 +16 25 759
2 +17 30 759
3 +15 30 759
4 +14 30 759
5 +17 26 759
6 +18 35 760
7 +16 32 760

 Իհարկե, դու կարող ես աղյուսակը ներկայացնել ամբողջ ամսվա համար, գծել այն մեծ պաստառի վրա և ներկայացնել աշխարհագրության դասին: Բայց արդյո՞ք քո համադասարանցիները և ուսուցիչը կկարողանան ընկալել քո ներկայացրած տվյալները և պատկերացում կազմել հունիս ամսվա եղանակի մասին: Հավանաբար, ոչ:
Բանն այն է, որ քո ներկայացրած տվյալները, լինելով ամբողջական, հավաստի և լիարժեք, այնուամենայնիվ ակնառու չեն և, ըստ էության, հետաքրքիր չեն լինի քո ելույթը լսողների համար:
Ելույթն ավելի ակնառու և հեշտ ընկալելի կարելի է դարձնել, եթե օգտագործես գրաֆիկներ և դիագրամներ:

Շրջանաձև դիագրամներ
Դիագրամները ապահովում են ակնառու պատկերացում մեծությունների կախվածությունների վերաբերյալ:
Մեծությունների հարաբերության ներկայացումը շրջանի մասերի միջոցով կոչվում է շրջանաձև դիագրամ:
Շրջանաձև դիագրամները օգտագործում են այն դեպքերում, երբ համեմատվող մեծությունների գումարը տալիս է 100%:
Ներքևի դիագրամը ցույց չի տալիս որոշակի ամպամածությամբ օրերի քանակը:
Սակայն, այն ցույց է տալիս, թե այս կամ այն ամպամածությամբ օրերը ամբողջի քանի տոկոսն են կազմում:

Որոշակի ամպամածությամբ օրերն ունեն իրենց գույնը և նույնիսկ առանց թվային արժեքների. կարելի է որոշակի պատկերացում կազմել ամսվա ընթացքում ամպամածության վերաբերյալ: Շրջանաձև դիագրամների հիմնական առավելությունը ակնառու լինելն է:

Տվյալների ճշգրտությունն ապահովելու համար հաճախ օգտագործում են սյունակաձև դիագրամները:

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա: 

 Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը):
Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:

Դասարանական աշխատանք

1.Նայիր այս դիագրամին: Հորիզոնական առանցքը ցույց է տալիս՝
ա) աշակերտների գնահատականները
գ) աշակերտների ազգանունները

2.Աշակերտներին հարցրին, թե ո՞րն է նրանց սիրած միրգը և արդյունքները ներկայացրին հետևյալ աղյուսակի տեսքով:

Սիրած միրգը Աշակերտների թիվը
խնձոր 16
տանձ 24
խաղող 41
դեղձ 46
սալոր 13
թուզ 2
անանաս 5
բանան 10

Աշակերտներից քանի՞սն են սիրում անանաս։
5

3․ Քրիստինեն, Արմինեն ու Միքայելը ամառային ճամբարում ներկայացումներ կազմակերպեցին։
Գծապատկերը ցույց է տալիս, թե քանի ներկայացում է կազմակերպել նրանցից յուրաքանչյուրը։
Քրիստինեի ներկայացումները որքանո՞վ են պակաս Միքայելի ներկայացումներից։
6-4=2

4․ Սամվելը խաղահրապարակում տեսավ մրջյուններ, լվեր և զատիկներ։
Գծապատկերը ցույց է տալիս, թե որ միջատից քանի հատ տեսավ Սամվելը։ Ընդհանուր քանի՞ միջատ տեսավ Սամվելը։
6+10+4=20

5․ Բերված սյունակաձև դիագրամը ցույց է տալիս «Ո՞րն է քո մեքենայի մակնիշը» հարցման արդյունքները: Մուգ կանաչով նշված են կանանց պատասխանները, իսկ բաց կանաչով՝ տղամարդկանց: Ո՞ր մեքենայից ամենաշատն ունեն տղամարդիկ:
Lada` 300000

6․ Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։ Դրանց 25%-ը սպիտակ են, 45%-ը՝ դարչնագույն, մնացածները՝ մոխրագույն։ Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում այդ տվյալներին․
ա)
բ)
գ)
դ)

7․ Դիագրամում ցույց է տրված, թե անտառի որ մասն է կազմում ծառերի այս կամ այն տեսակը։
Պատասխանիր հետևյալ հարցերին․
ա) ծառերից ո՞րն է ամենաշատ տարածվածն այդ անտառում
թխկի
բ) ծառերից ո՞րն է ամենաքիչ տարածվածն այդ անտառում
եղևնի

8․ Դասագրքի 25000 օրինակ տպաքանակն ամբողջությամբ տպագրվել է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Օգտվելով գծային դիագրամից՝ պատասխանիր հետևյալ հարցերին․
ա) տպաքանակի ո՞ր մասն է տպագրվել ուրբաթ օրը։
20/100%
բ) շաբաթվա ո՞ր օրերին է տպագրվել տպաքանակի 20%-ից ավելին։
երկուշաբթի , ուրբաթ
գ) շաբաթվա ո՞ր օրն են տպագրել ամենամեծ քանակով դասագրքեր։
հինգշաբթի՝ 30/100%
դ) շաբաթվա ո՞ր օրն են տպագրել ամենաքիչ քանակով դասագրքեր։
չորեքշաբթի

9․ Ցանքի ժամանակ դաշտի մակերեսի 3/8-ում ցանել են եգիպտացորեն, իսկ մնացած մասում՝ գարի։ Կազմիր եգիպտացորենի և գարու ցանքերի մակերեսների շրջանաձև դիագրամ։

Տանյին աշխատանք 

1․ Կենդանիների խանութում վաճառվում են շներ, կատուներ և ծովախոզուկներ։ Գծապատկերը ցույց է տալիս, թե որ կենդանուց քանի հատ կա խանութում։ Քանի՞ կատու կա խանութում։
8

2․ Մանուշակագույն օդապարուկները որքանո՞վ են քիչ կարմիրներից։
14-9=5

3․ Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի 1/7 մասն է, ավազը՝ 2/7, իսկ խիճը՝ 4/7։ Բետոնի բաղադրիչների համար կազմիր շրջանաձև դիագրամ։

4․ Երկրագնդի օվկիանոսներն ունեն մոտավորապես հետևյալ մակերեսները․ Խաղաղ օվկիանոս՝ 180 մլն քառ․ կմ, Ատլանտյան օվկիանոսը՝ 92 մլն քառ․ կմ, Հնդկական օվկիանոսը՝ 75 մլն քառ․ կմ, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը՝ 13 մլն քառ․ կմ։ Գծիր այդ օվկիանոսների մակերեսների շրջանաձև դիագրամ։

5․ Սյունակաձև դիագրամում ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։
Ելենլով դիագրամից պատասխանիր հետևյալ հարցերին․
ա) ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին
20տ․
բ) որքա՞ն բալ է հավաքվել ողջ ամառվա ընթացքում
55տ․
գ) Ընդհանուր որքա՞ն միրգ է հավաքվել ամառվա ընթացքում
280տ․
դ) ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել
հուլիս


Posted October 16, 2023 by Mane R. in category Մաթեմատիկա 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*