October 31

“Պարի ակունքները” Բալետ


Ինչպես է առաջացել Բալետ Բառը․

Բալետը ֆրանսերեն բառ է, որը ծագել է իտալերեն balletto արմատից, ballo -ի (պար) նվազագույն միավորը, որը գալիս է լատիներեն balloballare -ից և նշանակում է պարել, որն իր հերթին գալիս է հունական լեզվից «βαλλίζω» (ballizo), «պարել, ցատկել»։ Բառի անգլերեն գործածությունը եկել է ֆրասներենից մոտավորապես 1630 թվականին։Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։
Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։
Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։
Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել ոտքի մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։
Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։Բալետի հիմքում դասական պարեր են, մնջախաղ և, իհարկե, երաժշտություն։ Բալետային երաժշտության մեջ իրական հեղափոխություն արեց Պյոտր Իլյիչ Չայկովսկին։ Նա բալետի համար երաժշտության մեջ ներդրեց խորը պատկերավոր բովանդակություն, սիմֆոնիկ զարգացման և դրամատիկ արտահայտչականություն։ Նա գրել է երեք բալետ («Քնած գեղեցկուհին», «Շելկունչիկը» և «Կարապի լիճը»)։ Առաջին անգամ բալետի զգեստ կարվել է 1839 թվականին իտալացի հայտնի բալերինուհի Մարի Տալյոնի համար։ Բեմական հագուստների նորաձևությունը փոխվել է տարիների ընթացքում, խորհրդային շրջանում հայտնի դարձան կարճ ու լայն պարազգեստները։ Այսպիսի կիսաշրջազգեստ կարելու համար պահանջվում է մոտ 13-16 մ շղարշ։ Բալետի կոշիկները կոչվում են պուանտներ։ Այսպիսի կոշիկներով բալերինուհիները պարում են` հենվելով ոտքի մատների ծայրին։ Այս կոշիկները պատրաստում են հատուկ վարպետներ` անհատական պատվերով։Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը բալետային երաժշտության մեջ ևս մեծ ներդրումներ ունի։ Նրա հանրաճանաչ «Գայանե» , «Սպարտակ» , «Դիմակահանդես» բալետները հիացմունք են առաջացնում։
October 30

Պարի ակունքները. անհատական նախագիծ

Հեղինակ՝ Մանե Մաչկալյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամանակահատված՝ Շուրջտարյա

Նպատակը՝  Կարդալ, ուսումնասիրել, իմանալ մեր և
այլ երկրների պարերը, ուսումնասիրել հայտնի պարողների կյանքն ու գործունեությունը

Ընթացք՝  Մասնակիցը պետք է համացանցից կամ  ընտանիքի որևէ անդամի հետ հարցազրույց վարի և տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով տեղեկություն ներկայացնի պարային որևէ ժանրի կամ հաջողության հասած պարողի մասին։

Արդյունք՝
Մանե Մաչկալյան

 

October 30

Պատահույթներ

Տեսություն

Դասարանական աշխատանք

1․ Արդյո՞ք այս իրադարձությունը պատահույթ է: Դու տնից դուրս գալիս հանդիպում ես քո հարևանին:
ա) պատահույթ է
բ) պատահույթ չէ

2․ Նշիր այս իրադարձության վերաբերյալ ճիշտ տարբերակը:
Օգոստոս ամսից հետո գալիս է աշունը:
ա) հավաստի իրադարձություն է
բ) անհնար իրադարձություն է
գ) պատահույթ է Continue reading

October 26

ст14.

2.Прочитайте текст. Скажите, что помогло людям сохранить свой язык и
свою культуру.
Самые древние письмена, дошедшие до нас, написаны на камне. Первобытные люди жили в каменных пещерах. Учёные нашли много пещер, на стенах которых были изображены рисунки. Там были нарисованы мамонты, олени, буйволы и сами первобытные охотники с каменными топорами, стрелами. Письмен- ности тогда не было. Но люди уже умели рисовать. И в рисунках
старались рассказать о своей жизни. Тысячи лет рисунки заменяли древнему человеку письменность. Прошло много лет. Люди стали замечать и понимать, что сообщения, передаваемые в рисунках, состоят из отдельных картинок. Каж- дая такая картинка-рисунок означает отдельное слово. Значит, решили люди, и наша речь состоит из отдельных слов. Каждое слово они стали изображать каким-нибудь рисунком-зна- ком. Так, в древнеегипетском письме кружок с точкой означал Солнце, волнистые линии – Воду. Проходили годы, и рисунки становились более простыми. Человек замечает, что речь его делится не только на слова, но и слова делятся на части – отдельные звуки. Следующим шагом стало создание буквенного письма. Каждая буква означала звук. Continue reading

October 26

Կրկնություն

01․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։
ա) 8 ։ 32 = 1/8
բ) 15 : 50 = 3/10
գ) 2 : 40 = 1/20
դ) 100 : 25 = 4/1

2․ Յոթերորդ դասարանում կա 36 աշակերտ, որոնցից 9-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ: Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին: 
27 : 9
Continue reading

October 20

Классная робота

7.К словам левого столбика подберите близкие по смыслу слова правого
столбика. Напишите их парами.
алфавит      азбука
огонь          пламя 
ученик       школьник  
картинка  рисунок
изобретение    создание
красный      алый 
старинный      древний    
Continue reading

October 19

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.

Արևմտահայերեն
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը… Continue reading

October 19

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:
2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի Continue reading