June 18

Հանդիպում պարոն Տիգրանյանի և տիկին Նունեի հետ

Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ NERSES SHNORHALI - ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՊարոն Տիգրանյանը և տիկին Նունեն եկել էին մեզ պատմեին Ներսես Շնորհալու մասին։ Նախ մենք ծանոթացանք տիկին Նունեի հետ։ Ծանոթությունից հետո կարդացինք Ներսես Շնորհալու հանելուկներից։ Երգեցինք Առավոտ Լուսոյ երգը։ Իմացանք, որ 2022 և 2023 թվականները Ներսես Շնորհալու տարին է լինելու։ Պարոն Տիգրանյանը մեզ հանձնարարություն տվեց։ Պետք է համացանցից գտնեինք թե, որ երկրներ էին որոշել, որ 2022-2023թվականները պետք է լինեն Ներսես Շնորհալու տարի։ Շա՜տ-շա՜տ հետաքրքիր դաս էր, ես շատ տպավորված եմ։  Ինձ թվում է, որ հետագայում մենք ավելի շատ տեղեկություններ կիմանանք Ներսես Շնորհալու մասին։

Սա մեր հանդիպման տեսանյութն է՝ https://www.youtube.com/watch?v=fAOelEX20pY