March 10

Ազգային փոքրամասնություն քրդերը Հայաստանում

Քրդերի դրոշ

Flag of Kurdistan.svg

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1918-1920 թվականներին, քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր։

Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել, ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ։

1937 թվականին՝ Ստալինյան բռնաճնշումներ ժամանակ, Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից։

Քրդական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում քրդերի հետ կապված իրավիճակն այսօր նորմալ է և նրանց հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն չկա։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը քրդական փոքրամասնության ներկայացուցչության համար Ազգային ժողովում նախատեսում է մեկ տեղ։


Posted March 10, 2022 by Mane R. in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*