April 11

Հազարան հավք․ Արեգն ու եղբայրները գնում են հազարան հավքը որոնելու և Կախարդական աշխարհի ճանապորհն ու հսկա ծերունին

ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ,  միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.
— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:
Հետո միտք է անում ու ավելացնում.
— Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :
Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում: Continue reading

April 11

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ուշադրություն Continue reading

April 11

Տասնորդական կոտորակների հանումը

Հաշվենք տասնորդական կոտորակների տարբերությունը՝ 19,4−3,15

19,4 − 3,15 = 19,40 − 3,15 = 19 40/100 − 3 15/100 = 16 40−15/100 = = 16 25/100 = 16,25 

Նույն հանումը կատարենք «սյունակով»՝

Տասնորդական կոտորակները հանելու համար պետք է ՝

1. հավասարեցնել ստորակետից հետո եկող թվանշանների քանակները
2. դրանք գրենք իրար տակ այնպես, որ ստորակետը լինի ստորակետի տակ
3. կատարել հանումը՝ անտեսելով ստորակետները
4. պատասխանում ստորակետը դնել թվերի ստորակետների տակ

Դասարանական աշխատանք Տեսանյութեր Continue reading