April 1

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
– Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն: Continue reading

April 1

Սերգեյ Պացանովսկի՝ Մանիպուլյացիա։ բացահայտում և պաշտպանություն

Манипуляция: разоблачение и защита<<Մանիպուլյացիա։ բացահայտում և պաշտպանություն>> —
գիրքը ոչ միայն կբացի ձեր աչքերը
մանիպուլյացիայի մեխանիզմների վրա, այլ նաև գործնական ուղեցույցին,
որը կօգնի ձեզ ավելի իրազեկ և դիմակայել արտաքին մանիպուլյատորներին:

 

April 1

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։ Առողջությունը կախված է հետևյալ գործոններից․1/ Առողջ սնունդ
2/ Մարզանք
3/ Շրջակա միջավայր
4/ Հիգենիա
5/ Հոգեվիճակ
6/ Կրթություն
7/ Աղքատություն
8/ Վնասակար սովորություններ (ծխել, խմել, թմրափոշի)
9/ Ժառանգականություն
10/  Պատասխանատու վարքագիծ

Continue reading

April 1

Տասնորդական կոտորակի գաղափարը։ Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը։

Մենք հաճախ ենք հանդիպում 10, 100, 1000, … հայտարարներով կոտորակներ:
Օրինակ՝ 1 գ = 1/1000 կգ, 1 մմ = 1/10 սմ, 4 սմ 3 մմ = 4 3/10 սմ և այլն:
Այն կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ:
Տասնորդական կոտորակների հայտարարները 10,100,1000, … թվերն են:
Օրինակ
37/100,−213/10, 388/1000 թվերը տասնորդական կոտորակներ են:

Այն դրական տասնորդական կոտորակը, որի համարիչը 1 է, կոչվում է համակարգային տասնորդական կոտորակ:
Համակարգային տասնորդական կոտորակներից ամենամեծը 1/10-ն է: Համակարգային տասնորդական կոտորակները կարելի է գրել նվազման կարգով՝ 1/10, 1/100, 1/1000, 1/10000,…

Այս շարքում յուրաքանչյուր կոտորակ 10 անգամ մեծ է հաջորդից: Օրինակ՝ 

10 1/100 = 10/100 = 10/10⋅10 = 1/10 Continue reading