November 16

“Պարի ակունքները” (Շորոր)

Շորոր, հայկական ժողովրդական պարաձև, որի հիմնական քայլերը
կազմվում են մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելու՝ օրորվելու միջոցով։
«Շորոր» նշանակում է ճոճումներ նազուտուզ անելով,
սեթևեթելով, ծռմռվելով, ինքնագոհ կոտրատվելով։
«Շորոր» տեսակի պարերի շարժումները դասվում են նմանակող,
արտահայտչական շարժումներին, որոնց օգնությամբ ցանկանում
էին բնութագրել վերոհիշյալ այս կամ այն թռչունի շարժումները։ «Շորոր»
տեսակի պարաձևի կապը ճոճվող, տատանվող թռչնի քայլքի, մասնավորաբար կաքավի քայլքի
հետ, շատ վառ նկատվում է «սորոր տալ» բայի բացատրությունում՝
«քայլել ինչպես կաքավ»։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթին,
նույնն են։ Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է։
«Շորոր» պարաձևերը XIX դարի սկզբից ստացան կենցաղային բնույթ՝ երբեմն պահպանելով
միայն որոշ ավանդական ծիսականություն։ Այդուամենայնիվ նրանցում շարժումների
տրամադրությունը շարունակում է մնալ հանդիսավոր, ինչը մատնում է կատարվող տատանումների
շարժական հիմքերի նախկին վեհասքանչ, սրբազան արմատները։


Posted November 16, 2023 by Mane R. in category Անհատական նածագիծ, Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*