November 14

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան –
    Հավը երեք անգամ կանչեց՝ ծուղրուղո՜ւ

    Խավարն անցավ գիշերային – առավոտն եկավ

    Աշխարհ լցվեց լուսն ու բարին – Լույսը բացվեծ մարդիկ արդնացան

    Ժիր մըշակի երգը հանդում – դաշտում երգում է աշխատողը

  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    բե-րան , պայ-ծառ , հե-ռու , աղ-մուկ , կար-միր
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։

    Հավը կանչեց՝ ծուղրուղո՜ւ, արթնացեք մարդիկ լույսը բացվել է։ Եկեղեցու զանգերը զնգացին և գյուղացիները գնացին դաշտում աշխպատելու։

  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում աքաղաղն է արթնացնում, իսկ քաղաքում զարթուցիչը։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ ընկերներիս հետ խաղալու ժամը։  Սիրում եմ այդ ժամը, որովհետև այդ ժամում ես խաղում եմ իմ ընկերների հետ։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    քնած –
    արթուն, բացվել – փակվել, խավար – լույս, լցնել – դատարկել, բարի –չար , աղմուկ – լռություն , պայծառ – մութ


Posted November 14, 2022 by Mane R. in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*