March 16

Ակլատիզ

Բարև ձեզ ես Ակլատիզ Ակլատիզյանն եմ։ Ես 874562 տարեկան եմ։ Ես ջղայն պապի եմ։ Հաճախում եմ պարի։Իմ կինն ՈՒտիս տատն ինձ ամեն շաբաթ իր շերեփով ծեծում է։ Իմ մոտ մնացել է մի կարմիր փետուր։ Իմ հայրանունը Համլետ է։ Ես սիրում եմ ուտել վարունգ, պղպեղ և 48 քար։ Իմ սիրած գույնը կարմիրն է։ Վայ ՈՒտիս տատը եկավ ես  արագ թաքնվեմ։

March 15

Առաջին օրը դպրոցում

Բարև ձեզ ես Մանեն եմ։ Այսօր ես կպատմեմ իմ առաջին օրը դպրոցում։ Ես եկա իմ ընկեր Արամի հետ։ Իմ տատիկը և Արամի մայրիկը խոսում էին տնօրենի հետ։ Մինչ տատիկս խոսում էր, ես սպորտ էի անում։ Իսկ երբ ես ծանոթացա իմ ընկերուհու հետ Նարեի հետ խաղում էի, իսկ Արամը միշտ գալիս էր և նստացնում էր իր կողքը։ Մենք գնացինք լողավազան լողացինք, իսկ հետո մենք գնացինք ագարակ։

March 3

Փաստեր ծիծեռնակների մասին

Ծիծեռնակներն շատ բազմազան են, ունեն 79 տեսակ միայն թե արտաքնապես դա գրեթե նկատելի չէ: Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում: Ծիծեռնակը թռչում է հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իր ձագուկներին կերակրում է մի քանի միջատիկով: Իրենց բները ծիծեռնակները կառուցում են այնպիսի տեղերում, որտեղից հեշտ է  անմիջապես սրընթաց թռչելը՝ քարափներին, պատերին, կտուրներին: Իսկ ծովափնյա ծիծեռնակները երբեմն փոսիկներ են փորում ու այնտեղ պատրաստում իրենց բույնը: Փաստեր ծիծեռնակների մասին