February 5

Բառարանընթերցման ֆլեշմոբ

1․ Աբեղախոտ – Շրթնածաղիկների ընտանիքին պատկանող խոտաբույս։
2․ Բադյա – Պղնձե կամ արծաթե խորունկ աման հեղուկների համար:
3․ Գադիշ – Խրձերի դեզ։
4․ Դալան – Կամար։
5․ Եգան- Քեռու որդի։
6․ Զանգալ – Կաշվե զանգապան՝ սռնապան, ճիտք:
7․ Էափոխել – Էությունը փոխել, բնույթը փոխել:
8․ Թագադրել – Թագ դնել, թագավորական իշխանությունը մեկին հանձնել:
9․ Ժաժել – Շարժվել։
10․ Լաբլաբու – Բոված սիսեռ։
11․ Խազել – Խազ՝ գիծ քաշել։
12․ Կագել – Կռվել, վիճել, հակառակել:
13․ Հալույթ – Հանքաքարը հալելով ստացված մետաղակտոր:
14․ Մալուլ –  Տխուր, տխրագին, վշտից մոլորված:
15․ Ռադիկալիզմ – Տեսության ու պրակտիկայի խնդիրների լուծման մեջ արմատական՝ վճռական միջոցառումների
պաշտպանությունն ու կիրառումը:


Posted February 5, 2024 by Mane R. in category Մայրենի 6, Նախագիծ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*