April 29

Սբ Գրիքոր եկեղեցի

Հնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գևորգը։ Հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր եկեղեցուն։ Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է՝ կամարակապ արևմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով։ Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից։

Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են։

Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է XVII դ., իսկ 1981-1984 թվականներին Մայր Աթոռ Սբ.և Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է։ Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան։ Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը։ Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը։ Նորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է։


Posted April 29, 2023 by Mane R. in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*