February 22

Արենի

Areni Winery | AreniՆրանց համար, ովքեր հասկանում են լավ գինիների կարևորությունը և հետաքրքրված են հնագույն ճարտարապետության պատմությամբ, հայկական փոքրիկ Արենի գյուղն իրական դրախտ է: 2009 թվականից այստեղ կազմակերպվում է «Արենի» գինու ամենամյա փառատոնը այն անցկացվում է աշնանը։ Այցելուներին հնարավորություն է ընձեռվում համտեսել «Արենի» գինու գործարանի արտադրության բարձրորակ գինիները։ Գործարանը ստեղծվել է 1994 թ․-ին։ Յուրաքանչյուրը կարող է այցելել գինեգործարան, որտեղ էքսկուրսավարները ներկայացնում են  այցելուներին թանկարժեք ըմպելիքը պատրաստելու գործընթացը: Դժվար է անտարբեր մնալ տեղական գինու յուրահատուկ համի նկատմամբ։

February 22

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավ՝ երրորդ ամենամեծ քարանձավը:Մոզրովի քարանձավ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Մոզրովի քարանձավը Հայաստանի ամենաքիչ ճանաչելի բնական հրաշալիքներից է: Գտնվելով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտ՝ այն հայտնաբերվել է 30 տարի առաջ` Մոզրովի գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ:  Մոզրովը խորը քարանձավ է՝ երկրաբանական հարուստ գոյացություններով:

Այն խորը քարանձավ է՝ հարուստ բազմապիսի երկրաբանական կազմավորումներով:

February 22

Հովհաննես Թումանյան՝ խաչբառ

Խաչբառ

 

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    1+69=70
  • Գտիր 600  և 3000  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
    (600,3000)=600
  • Գտիր 27000  և  1/9 մասը։
    27000:9×1=3000
  • Գտիր 245  թվի  2/7 մասը։
    245:7×2=70
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1
  • Ո՞ր թվի  5/8  մասն է  հավասար 250-ի։
    250:5×8=400
  • Նարեն ու Նարեկը միասին ունեն 1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։
    2+1=3 , 1200:3=400
  • Քանի՞ բաժանարար  ունի 16 թիվը։
    1 , 2 , 4 ,  8 , 16 , =  5
  • Գտիր 2000  և 24000 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
    (2000,24000)=2000

 

Հորիզոնական

  • Ո՞ր թվի  2/3 մասն է հավասար  6-ի։
    6:2×3=9
  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։
    60
  • Գտիր 7 և 1000 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
    [7,1000]=7000
  • Գտիր 200 և 5 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
    [200,5]200
  • Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։
    1
  • Ն

 

  • Գտիր 3 և 100  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ։
    [3,100]=300

 

  • Գտիր 24  թվի ամենափոքր  բաժանարարը։
    1

 

  • Տուփում կա 100 կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ։ Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։
    100+299+1=400

 

 

February 22

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    Այո, Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    Բացասական՝ Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ
    Դրական՝ Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար: