December 8

Իտալիայի ամանորը

Բարև - Dia dhuit

Շնորհավոր ամանոր - Nollaig Shona!

Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ Հայաստանում -  Embassy.am դրոշ
Brasão de armas da Itália.eps Royalty Free Stock SVG Vector and Clip Art զինանշան

Ամանորն Իտալիայում (իտալերեն՝ Capodanno, թարգմանվում է որպես «տարվա գլուխ», նաև հայտնի է որպես Սուրբ Սիլվեստերի ընթրիք), տոն, որը նշվում է իտալացիների կողմից՝ համապատասխան գրիգորյան օրացույցի, մեկնարկում է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել։

ՈՒՏԵՍՏՆԵՐ

Իտալացիների ամանորյա սեղանին միշտ առկա են փոքրիկ պելմեններ՝ տորտելլինի խոզապուխտով ու սպիտակ սոուսով։ Սակայն այստեղ ամանորյա գլխավոր ուտեստը տնական երշիկն է խոզի մսից, որը նրանք անվանում են կոտեկիննո։ Որպես աղանդեր նրանք ուտում են չրերով խմորեղեն և խմում գինի։


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*