January 8

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորյա ընտանեկան ավանդույթը մեր ընտանիքում և իմ ծնողների ընտանիքում, երբ նրանք իմ հասակին են եղել գրեթե նույնն է։ Գիշերվա տասներկուսին սեղանը պարտադիր զարդարված է եղել  ամանորյա ուտեստներով՝ խողի բուդ , ավանդական պասուց տոլմա՝ որը մայրիկս և մորաքույրս են շատ սիրել, իսկ հիմա ես եմ շատ սիրում։ Թխվացքներից մայրիկս շատ է սիրել նապոլիոն, իսկ հիմա նապոլիոնի փոխարեն թխում ենք թխվածք նուտելա, որը ես շատ եմ սիրում։ Մայրիկս նորտարվա գիշերը Ձմեռ պապիկից գիրք կամ խաղալիք է ուզել։ Իսկ ես համակարգիչ և հեռախոս։ Ամանորը ես սիրում եմ նշել տանը։ Հունվարի մեկին ավանդույթը շարունակվում է առավոտյան շուտ ինչպես իմ ծնողները գնացել են իրենց տատիկ , պապիկների տուն այնպես էլ ես եմ գնում իմ պապիկների տուն։ Իմ այս տարվա նկարը։

 

Եվ իմ մայրիկի նկարը։ Իմ մայրիկը նայել է «Մենակ տանը» ֆիլմը, իսկ ես նայում եմ՝ «Գրինչը»։ Պարտադիր նոր տարվա տոնածառի տոմս են ունեցել։ Թատրոնի վերջում Ձմեռ պապը նվերներ է բաժանել, որի մեջ եղել է կոնֆետ , մանդարին , թխվածքաբլիթ։ Չեմ փոխի, որովհետև հավես է այս ավանդույթը։