December 21

Ամանորյա ամսագիր

Հանելուկներ ձմռան մասին

Ամանորյա բացիկ

Ամանորյա անեկդոտներ

– Ինչպե՞ս նշեցիր Ամանորը։ – Երևի շատ լավ, որովհետև ոչինչ չեմ հիշում։

        * * *

 Ամանորին իրականություն են դառնում բոլոր երազանքները։ Ուղղակի հունվարի 1-ին քչերն են հիշում, թե ինչ երազանք էին մտապահել։

        * * *

Նոր տարին նշելու հայկական բանաձևը։ Լա՜վ կերանք, հիմա կարելի է քնել։ Լավ քնեցինք, հիմա կարելի է ուտել…

Հանելուկներ

Ճերմակ է, շաքար չի,
Կարծր է, բայց քար չի,
Հենց տաքացավ, կհալչի:

        * * *

Հող ու բքին կանգնած դրսում,
Թեև մերկ է, բայց չի մրսում,
Հաստանում է փաթիլներից
Եվ մաշվում է արեգակից:

        * * *

Ձմռանը ամենուր եմ,
Ձեր սիրելի հյուրն եմ,
Մեծի համար պաղ եմ,
Մանուկների խաղ եմ:

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև սիրելի Ձմեռ պապ։ Ես Մանեն եմ։ Ես այս տարին շատ լավ եմ սովորել , լսել եմ իմ ծնողներին՝ մայրիկին , հայրիկին և տատիկին։ Ես ուզում եմ, որ Ամանորյա գիշերը դու ինձ բերես՝

Ամանորի մասին փաստեր

Տարբեր երկրներում Ամանորը նշում են յուրովի: Ամեն ժողովուրդ ունի դարերից եկած իր ավանդույթները, իր յուրահատուկ զարդարանքները, կերակրատեսակները և այլն: Ահա, թե ինչպես են տարբեր երկրներում մարդիկ նշում Ամանորը:

Անգլիա

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում: Ողջ տարին համերաշխ և երջանիկ անցկացնելու համար բոլոր սիրահարները համբուրվում են ամանորյա ղողանջների ներքո:

Իսպանիա

Իսպանացիների համար Ամանորը մեծ տոն է: Գիշերը նրանք շտապում են կենտրոնական հրապարակ, որպեսզի Ամանորը դիմավորեն գլխավոր տոնածառի մոտ: Ամանորյա ղողանջների հնչելու ընթացքում իսպանացիները պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է գալիք տարվա ամեն մի ամիսը: Եթե հասցնում են ուտել 12 հատիկ, ապա նրանց ամենամեծ երազանքը եկող տարում իրականություն է դառնալու: Իսպանացիները սա անում են ոչ միայն գլխավոր տոնածառի մոտ, այլ նաև տանը: Յուրաքանչյուրի տոնական ափսեի մեջ դրվում է խաղողի 12 հատիկ:

 

Թարգմանույթուն

Կաղանդ Պապ (Ձմեռ Պապ) – ռուսերեն Дед Мороз , անգլերեն Santa Claus

Ամանոր – ռուս․ Новый год , անգլ․ Merry Christmas

ձնեմարդ – ռուս․ снегавик , անգլ․ snowman

տոնածառ – ռուս․ ёлка , անգլ․ Christmas three

 


Posted December 21, 2021 by Mane R. in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*