March 12

Հավասարումների հանգող խնդիրների լուծումը

Տեքստային խնդիրների լուծումը

Պետք է կարողանալ լուծել հավասարումներ՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, մեխանիկայից, տնտեսագիտությունից և այլ գիտություններից գործնական խնդիրներ լուծելու համար

Օրինակ

Լուծենք այդպիսի խնդիր: 

Մի դույլում կա 3 անգամ շատ կաթ, քան մյուսում: Երբ առաջին դույլից 5 լիտր կաթ լցրեցին երկրորդի մեջ, երկու դույլերում կաթի քանակը հավասարվեց:

Քանի՞ լիտր կաթ կար դույլերից յուրաքանչյուրում: 

Լուծում:

Սկզբում որոշենք փոփոխականը, որով պետք է նշանակել անհայտ մեծությունը:

Դիցուք մինչև ավելացնելը երկրորդ դույլում կար 𝑥լ կաթ:

Ապա առաջին դույլում կար 3𝑥լ կաթ: 

Լցնելուց հետո առաջին դույլում դարձավ (3𝑥–5)լ կաթ, իսկ երկրորդում՝ (𝑥+5)լ:

Ըստ պայմանի այդ քանակները հավասար են: Կազմենք հավասարումը՝ 3𝑥–5=𝑥+5 

Լուծենք կազմված հավասարումը:

3𝑥−5=𝑥+5
3𝑥−𝑥=5+5
2𝑥=10
𝑥=5

Հիմա ձևակերպենք խնդրի պատասխանը:

Այսպիսով, 𝑥=5, իսկ 3𝑥=15:

Պատասխան՝ երկրորդ դույլում կար 5լ կաթ, իսկ առաջինում՝ 15լ կաթ:

Խնդիրը լուծեցինք երեք փուլով՝

1) հավասարման կազմելը

2) հավասարման լուծելը Continue reading

May 2

Վերլուծություն

Ամենադժվար խնդիրն էր
8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
Ամենահեշտ խնդիրն էր
6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին: