January 31

Ոսկի քաղաք․ երեք բանալի և մեկ կողպեք մեթոդով

Բանալի մտքեր
1․Կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝  ձգտում ու ճանապարհ:
2․Աշխատել լավ ճանպարհի վրա, գոհանալ ունեցածով:
3․— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։
— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

Կողպեք մտքեր
— Իսկ երջանկությունը…
— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

 

December 18

Ամանորյա ավանդույթներ

ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։

Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։

December 6

ԱՄԱՆՈՐԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

Новый год в Бразилии — Էլեն ՊետրոսյանԱմանորը Բրազիլիայում ամառային տոն է, քանի որ Բրազիլիայում այդ տոնի ժամանակ տաք եղանակ է: Եթե շատ երկրներ հակված են մտածել, որ Ամանորն ընտանեկան տոն է, ապա Բրազիլիայում ամեն ինչ հակառակն է: Ամանորն այստեղ ընդունված է նշել ակումբներում, սրճարաններում, լողափին։ Ամանորին ամբողջ Բրազիլիան պատվում սպիտակ գույնով, բայց ոչ այն պատճառով, որ այնտեղ ձյուն է գալիս։ Պատճառ այն է, որ մարդիկ հին գրասենյակային թղթերը պատուհանից դուրս են շպրտում, դա նշանակում է, որ գալիս է նոր տարի։ Բրազիլացիները հավատում են, որ ոսպը հարստություն և բարգավաճում է բերում: Նրանք սեղանին հատիկաընդեղային ճաշատեսակներ են մատուցում: Բրազիլացիները Ռիո դե Ժանեյրոյի լողափից ոսկեղենով, մոմերով և ծաղիկներով նավ են ուղարկում դեպի օվկիանոս, ինչը նրանց համար խորհրդանշում է առողջություն, հարստություն և երջանկություն:

December 6

ԱՄԱՆՈՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ

Pan dulce - WikipediaԱրգենտինայում ամանորյա տոները սկսվում են դեկտեմբերի սկզբին։ Սուրբ ծնունդը որը դիմավորում են Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշեր, ընդունված է ընտանիքում նշել։ Տոնի պարտադիր հյուրասիրությունն է pan dulce քաղցր հացը։ Արգենտինայում ամանորին նաև ուտում են լոբազգիներ։ Արգենտինացիների ավանդույթներից է նաև ճամպրուկով շրջել տան շուրջը, դա նշանակում է, որ ունենալու են հաճելի ճամփորդություններ։ Արգենտինայի բոլոր հաստատությունների ծառայողները վերջին աշխատանքային օրը պատուհանից դուրս են նետում հին օրացույցները։ Արգենտինայում ծտոնածառը զարդարում են հիմնականում 2 գույնով։

December 6

ԱՄԱՆՈՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Ամանորը Ճապոնիայում, ունի ազգային տոնի կարգավիճակ, ամեն տարի նշվում է հունվարի 1-ին Գրիգորյան օրացույցի համաձայն։
Ամանորը ամենակարևոր տոներից մեկն է ճապոնացիների օրացույցի վրա։ Դրա հետ կապված են բազմաթիվ խաղեր, ավանդույթներ և արարողություններ։

Դեկտեմբերի վերջին ճապոնացիները հավաքում են իրենց տները, իրենց ընկերների համար գնում են նվերներ և հարազատներին ուղարկում են ամանորյա շնորհավորական բացիկներ, պատրաստում են տոնական ուտեստներ, մուտքի մոտ թողնում են զարդարանքներ (կադոմացու, թարգմանաբար՝ եղևնի մուտքի մոտ)։ Տոների ժամանակ շատ ճապոնացիներ վերադառնում են իրենց համար հարազատ վայրեր, այցելում են տաճարներ, որտեղ աղոթում են և խնդրում են իրենց և հարազատների համար բարեկեցություն։ Աղջիկները և կանայք այսպիսի դեպքերի համար հագնում են գունագեղ կիմանոներ։

December 6

ԱՄԱՆՈՐԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ

                                                                Funchal Fireworks.jpg
Ինչպես եվրոպական երկրների մեծ մասում, Պորտուգալիայում ևս ամենահայտնի տոնը հանդիսանում է Սուրբ ծնունդը, որ նշվում է դեկտեմբերի 25-ին։ Ընտանեկան շրջանում հիմնական շնորհավորանքները և տոնակատարությունները լինում են հենց Սուրբ ծննդյան օրը, դրա համար էլ ամանորը սովորաբար փոքր են նշում և ընկերական շրջանում։ Պորտուգալացիները հազվադեպ են Նոր տարին տանը նշում` նախընտրությունը տալով հասարակական վայրերում աղմուկով զբոսանքներին։ Ընթրիքը հաճախ լինում է ընկերական շրջապատում, այնուհետև խումբը գնում է փողոցային համերգների և հրավառությունների։ Կեսգիշերից հետո շատերը հաճախում են տարբեր բարեր և դիսկոտեկներ։
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ՝  

  • Ինչպես հարևան Իսպանիայում, ամանորի գիշերը զանգերի 12 ղողանջներից հետո ընդունված է ուտել 12 խաղողներ, որոնցից յուրաքանչյուրի հետ մեկ երազանք է պահվում։
  • Նոր տարին ընդունված է սկսել չար ոգիներին աղմուկով քշելով. դա կատարվում է կաթսաների կափարիչների և խոհանոցային այլ պարագաների օգնությամբ։ Ժամանակակից Պորտուգալիայում այդ ավանդույթը գրեթե ամբողջությամբ փոխարինվել է ավանդական ամանորյա հրավառությունը։
  • Որոշ պորտուգալացիներ Նոր տարուն գնում են օվկիանոս` լողալու և այդպիսով «լվանում» անցած տարվա խնդիրները։