December 17

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

բանաստեղծությունները այստեղ․

 

Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման: Continue reading

December 17

Ամանորի հրաշքը․․․

Բոլորը սպասում են Ամանորին՝ թե՛ երեխաները, թե՛ մեծերը։ Փոքր ժամանակ բոլորս կարծում էինք, թե Ամանորի հրաշքը այն նվերներն են, որոնք ստանում ենք այդ տոնին, բայց մեծանալով հասկանում ենք, որ Ամանորի իրական հրաշքը ոչ թե նվերներն են, այլ այն ժամանակը, որը մենք անցկացնում ենք մեր ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ։ Նվերները, իհարկե, շատ լավ բան են, և բոլորս էլ սիրում ենք ստանալ դրանք, բայց երբ հետադարձ հայացք ենք գցում ու հիշում, թե ինչպես ենք անցկացրել ժամանակը մեզ սիրելի մարդկանց հետ, մենք մեզ ավելի ուրախ և երջանիկ ենք զգում։ Նվերներն ի վերջո մոռացվում են կամ ժամանակի ընթացքում այլևս չենք օգտագործում, մինչդեռ այն հիշողությունները, որոնք մեզ պարգևում է այդ հիանալի տոնը, մնում են մեզ հետ ամբողջ կյանքի ընթացքում։