October 15

REVISION TEST

1. Put the verbs in the brackets into the present simple or the present continuous.
1 He often goes (go) to the cinema.
2 They aren’t watching (not watch) at the moment.
3 John is outside. He is washing (wash) the car.
4 Be quiet! The baby is sleeping (sleep).
5 Claire doesn’t like (not like) pizza.
6 Do you sleep (you /sleep) early on weekdays?
7 I am having (have) an English lesson now. Continue reading

October 15

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր

Ձևաբանություն

Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նա-
խադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների,
շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժա-
նում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։ Continue reading

October 15

Եռանկյուն։ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը

1. Գտեք ABC եռանկյան պարագիծը, եթե AB = 10սմ, BC = 5սմ, AC = 13սմ։
P = 10 + 5 + 13 = 28սմ

2. ABC և MNK եռանկյուններից որի՞ պարագիծն է մեծ և որքանո՞վ, եթե AB = 12սմ, BC = 7սմ, AC = 14սմ, MN = 3սմ, NK = 20սմ, MK = 18սմ։
ABC. P = 12 + 7 + 14 = 33սմ
MNK. P = 3 + 20 + 18 = 41սմ
41 – 33 = 8սմ
Continue reading

October 14

Կոմիտաս

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր; Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։ Continue reading

October 14

Գործնական աշխատանք 103․ Հետաքրքրաշարժ մայրենի

103. Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության։

Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
Մարզիկը հանդիսատեսների համակրանքից բացի գավաթն էլ շահեց։

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի մեջ։

Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:
Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսերի հոտ։

Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
Ըստ օրինակի՝ տասը նախադասություն գրեցի։ Continue reading

October 13

Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականությունը

1․ Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:        
Մեխանիկական շարժումը վերաբերում է մարմնի դիրքի փոփոխությանը ժամանակի ընթացքում: Այն կարող է լինել ուղղակի, երբ մարմինը շարժվում է ուղիղ գծով, կամ ծալված, երբ շարժումը տեղի է ունենում տարբեր ուղիներով: Մեխանիկական շարժումն անվանում է նաև մարմնի շարժումը, որը պայմանավորված է արտաքին ուժերով կամ ներքին ուժերի ազդեցությամբ:

2․ Բերել մեխանիկական շարժման օրինակներ:
Ավտոմեքենայի շարժումը
Ստորջրյա նավի շարժումը
Սովորական քայլելը
Գնդակի նետումը
Սովորական ժամացույցի սլաքի շարժումը

3․ Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Մասնավոր մարմիններ՝ օրինակ՝ գնդակ, ավտոմեքենա կամ ինքնաթիռ, որոնց վրա հաշվարկվում են ուժերը, արագությունը և արագացումը:
Հասարակական կառույցներ՝ օրինակ՝ կամուրջներ կամ շենքեր, որտեղ հաշվարկվում են ծանրության կենտրոնները, կառուցվածքային ուժերը և այլ հատկանիշներ:
Ֆիզիկական համակարգեր՝ օրինակ՝ մի քանի մարմինների համակարգ, որտեղ հաշվարկվում են փոխազդեցությունները: Continue reading

October 13

Ատոմ ։ Քիմիական տարր

Դուք արդեն գիտեք, որ ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։  Հարց է ծագում, իսկ ինչի՞ց են կազմված նյութերը։
Դեռևս 2500 տարի առաջ (Ք.ա.𝑉 դար) հույն փիլիսոփա Դեմոկրիտն արտահայտել է այն միտքը, որ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, անբաժանելի, հավերժ շարժվող մասնիկներից, որոնց նա անվանել է ատոմներ (ատոմ բառը հունարենից թարգմանած նշանակում է անբաժանելի)։
XVIII դարում  հստակեցվեց, որ նյութերի մեծ մասը կազմված է մոլեկուլներից, իսկ մոլեկուլներն իրենց հերթին բաղկացած են ատոմներից:
Դեռևս 20 -րդ դարում ֆիզիկոսները ապացուցել են,որ ատոմը ֆիզիկապես բաժանվում է այսպես կոչված տարրական մասնիկների: Continue reading

October 13

Գծային հավասարումներ։ Մաս 2

Դասարանական աշխատանք

1. Գտեք գծային հավասարման լուծումների քանակը.
ա) -1/2x = 0
x = 0
լուծում․ 1

բ) 3x – 5 = 0
x = 5/3
լուծում․ 1

գ) 2x – 4x – 1 = 0
2x – 4x = 0 + 1
-2x = 1
x = -1/2
լուծում․ 1

դ) 7x – 3  + x = 4x – 9 + 5x
7x + x = 8x
8x – 4x = 4x
4x – 5x = -x
-9 + 3 = -6
x = 6
լուծում․ 1
Continue reading