September 15

Հին Հունաստան

է

Հունաստանը մի հին ու գեղեցիկ երկիր է Միջերկրական ծովի ափին:
Հունաստանի բնակչությունը կազմում է ավելի քան 11 միլիոն մարդ:

hetairae

Մոտավորապես  16.5  միլիոն մարդ տարեկան այցելում է Հունաստան:

Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը,  Եվրոպայի ամենահնագույն քաղաքներից մեկն է: Այն նաև համարվում է ժողովրդավարության, փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, քաղաքագիտության, արևելյան գրականության, պատմագրության, հիմնարար մաթեմատիկական սկզբունքների, ողբերգության և կատակերգության հայրենիքը:

Հունաստանի ամենբարձր լեռնաշղթան Օլիմպն է  (2917 մ):

Օլիմպոս լեռը հատուկ նշանակություն է ունեցել Հին Հունական դիցաբանության մեջ: Համարվում էր, որ Օլիմպոսում էին ապրում աստվածները, որոնց գլխավորը Զևսն էր:P1070614

Հունաստանի ամենամեծ կղզին Կրետեն է` 3189 քառ. կմ:

Աշխարհում ավելի քան 12 միլիոն մարդ խոսում է հուներեն: Մոտավորապես 95 %-ը ապրում են հայրենիքում,  3 %-ը Կիպրոսում և Իտալիայում, մնացածը՝ Ալբանիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Հայաստնում նույնպես ապրում են հույներ, օրինակ, Ստեփանավանի տարածաշրջանում կա մի գյուղ, որտեղ հիմա էլ շատ հույներ են ապրում: Այն կոչվում է Յաղդան:

 Հետաքրքիր փաստեր Հունաստանի մասինթ

  • Հունական տները կառուցված էին արևի չորացրած ցեխի աղյուսներով, կենտրոնական բակերի շուրջը։
  • Հիմնական ուտելիքներն էին հացը, ձիթապտուղը, թուզը և այլն։
  • Ոչ բոլոր տներում կային լոգարաններ, սակայն կային խոր լողավազաններ և շոգեբաղնիքներ։ Կանայք և երեխաները լողանում էին բրոնզե լոգարանում, իսկ որոշ տներում կային թրծակավե լոգարաններ։ Ստրուկներն օգնում էին իրենց տերերին՝ լողանալու։
  • Բոլորը հագնում էին քիտոն՝ ուղղանկյունաձև լայն զգեստ, որն ամրանում է ուսերի վրա։ Սիրված գույնը կարմրադեղին էր, ընդունված էին նաև ծիրանագույնը, կարմիրը և մանուշակագույնը։

«Իդիոտ» բառը հին հույների մոտ նշանակում էր «մարդ, ով չի հետաքրքրվում քաղաքականությամբ»: Հետագայում Աթենքում ժողովրդավարության զարգացման հետ զուգահեռ այդ բառը սկսեց կիրառվել այսօրվա ժամանակակից իմաստով:

«Դպրոց» բառը նույնպես հունական ծագում ունի: Այն ժամանակ դպրոց նշանակում էր «ազատ ժամանակ, հանգիստ»: «Դպրոց» էին անվանում ազատ ժամանակ տեղի ունեցող փիլիսոփայական զրույցները: Հետագայում բառը սկսեց նշանակել «կրթական պրոցես»:

Հին հունական արձաններն անգույն չեն եղել: Դրանք ներկվում էին տարբեր գույներով:

Հին հունական թատրոնում և՛ դերասանները, և՛ հանդիսատեսը տղամարդիկ էին: Եթե պետք էր բեմում աղջիկ պատկերել, ապա դերասանը դիմակ էր հագնում: Եթե աղջիկը պետք է գեղեցիկ լիներ, հագնում էին սպիտակ դիմակ, եթե տգեղ՝ դեղին:

Ձիթապտղի արտադրությամբ Հունաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Հետաքրքիր է նաև այն, որ հույները դեռևս հնագույն ժամանակներից աճեցրել են ձիթապտղի ծառեր: Դրանցից մի քանիսը տնկվել են դեռևս 13-րդ դարում և մինչև այժմ էլ բերքատու են:

Ընդհանուր տարածքի  80%-ը զբաղեցնում են լեռները:

Յուրաքանչյուր լեզվի հազարավոր բառեր առաջացել են հուներենից: Հունարեն բառերով հագեցած լեզուներից մեկը հենց անգլերենն է:

Հին Հունաստանում են առաջացել Օլիմպիական խաղերը, որոնց ժամանակ դադարում էին բոլոր պատերազմները: Հայ թագավորներից Վարազդատը  եղել է հին օլիմպիական խաղերի չեմպիոն:

Նաև դիտեք տեսանյութը՝Այստեղ


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*