November 18

Լավն ու վատը իմ դպրոցում

Ես սովորում եմ <Մխիթար Սեբաստացի> Կրթահամալիրում։ Ես եկել եմ 6 տարեկանից։ Իմ դպրոցը շատ լավն է , բայց կան վատ բաներ իմ դպրոցում։  Օրինակ՝  լավն այն է, որ մենք լողում ենք, հեծանիվ ենք վարում , շա՜տ-շա՜տ ճամփորդում ենք։ Իսկ վատն այն է, որ կան սովորողներ , ովքեր խանգարում են դասը , աղմկում են և մենք իրենց պատճառով զրկվում ենք  հետաքրքիր ճամփորդություններից, խաղերից։ Մեր դպրոցը նման չէ այլ դպրոցների։ Մենք աշխատում ենք համակարգիչներով և երկարօրյային իջնում ենք բակ և խաղում ենք։ Մեր դպրոցի ուսուցիչները շատ բարի են և եթե տնային չես անում դու կարող ես հաջորդ օրը կատարել այն,  իսկ այլ դպրոցներում տնայինը մոռանում ես անել քեզ վրա այնքան են բարկանում։ Մեր դասերը շատ հետաքրքիր են։ Իմ սիրելի դասերից մեկն դա ընտրության գործունեությունն է։ Մենք ընտրում ենք այն ինչ ուզում ենք թատրոն , մաթեմատիկոս , ռոբոտիքս և այլն։ Ունենք ագարակ ագարակում մենք ունենք շա՜տ-շա՜տ կենդանիներ ձիեր , էշեր , պոնի , շներ և այլն։ Մենք նաև ագարակում ձի ենք վարում։


Posted November 18, 2021 by Harry Potter in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*