May 17

Դդմաշենի պատմությունը

Պարսկաստանի Դիաղինից և Մակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից 17 ընտանիք եկան այստեղ, 1828 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու շրջադարձային ժամանակաշրջանում։ Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացան Կարափափախները։ Հինավուրց բնակավայրում իրենց քարավանը կանգնեցրին նորեկները և սուրբ Աստվածածին եկեղեցին կոչեցին սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Եկվորների թիվը կազմել է 468 մարդ։ Նրանց մեջ էին տարբեր արհեստներով զբաղվողներ։ Տանուտերը Օհան Միրզոյանն էր։ Գյուղացիները իրենց հետ բերել էին 440 խոշոր, 502 մանր եղջերավոր անասուններ, 40 ձի և ավանակ։ Գործի գցեցին գյուղի 2 ձիթհանները, վերանորոգվեց քանդված 26 ջրաղացներից 5-ը։ Դրանցից էին Մակարի, Սաֆարի, Սեփոյի և ամենամեծը՝ Ասպատուրի ջրաղացը։ Դդմաշենցիները վարձով մշակում էին արքունական հողերը։ 1873 թվականի համաձայն, գյուղի 100 ծխերում ապրում էր 1236 մարդ, որից տղամարդ՝ 630, կին՝ 606:

1928 թվականին ստեղծվեց կոլտնտեսություն։ Սկզբում ընդգրկեց 17 տնտեսություն, նախագահը Ավետիս Ավետիսյանն էր։ Կոլտնտեսության գոյությունը կարճ տևեց, այն շուտով վերացավ։ Կազմվեց կաթնային արտել, ապա 1932 թվականին նորից ձևավորվեց կոլտնտեսություն, որի նախագահն Արմենակ Հայրապետյանն էր։ Կոլտնտեսության երկարամյա նախագահ է եղել Շավարշ Գրիգորյանը։

 


Posted May 17, 2021 by Mane R. in category Ճամփորդություն, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*