May 10

Ելք ստուգատես

Ողջույն, ես Մանե Մաչկալյանն եմ։ Սովորում եմ Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում։ Ունեմ բլոգ, շատ եմ սիրում վարել իմ բլոգը։ Ես կարողանում եմ աշխատել Movie Maker մոնտաժային ծրագրով։ Ստեղծում եմ ֆիլմեր և հրապարակում իմ yutube-յան էջում։  Կարողանում եմ վարել՝ հեծանիվ, անվաչմուշկ, ինքնագլոր։  Գիտեմ հետաքրքիր ծրագրեր՝ FlipaClip, pivot, idis paint x ,Quizizz , Google map ։ Տարբեր նախագծերի շրջանակում կատարում ենք  խմբային աշխատանքներ։ Գիտեմ ազգային խաղեր, խաղիկներ։ Հաճախում եմ Ayas Dance shool և գիմնաստիկայի։

Բլոգի բաժիններն են՝

Մայրենի

Մաթեմատիկա

Ռուսերեն

Անգլերեն

Ճամփորդություն

Ես կարողանում եմ

Հեքիաթներ

Բանավոր մաթեմատիկա

Երկարացված օր

Ես և շրջակա

Տեխնոլոգիա

Մարնակրթություն

Երգ-պար

Մեր դպրոցում, ամեն ամիս լինում  է ֆլեշմոբ։ Ես մասնակցել եմ տարբեր ֆլեշմոբերի՝ մայրենիի , մաթեմատիկայի , ռուսերենի , անգլերենի։ Ամենաշատը չեմ կարող ասել, թե ո՞րին եմ մասնակցել , քանի որ մասնակցել եմ  և՛ մայրենիի , և՛ մաթեմատիկայի , և՛ ռուսերենի , և անգլերերնի ֆլեշմոբերին։ Ինձ դուր են գալիս բոլոր ֆլեշմոբերը, որովհետև ,երբ մենք լուծում ենք մեր ուղեղը զարգանում է։

 

Մեր դասարանը շատ տեղեր է ճամափորդել։ Ամեն ամիս ճանապարհորդում ենք։ Առաջին դասարանում մենք գնացել էինք Թուխ Մանուկ և հաղթահարել ենք այդ սարը։ Հաջորդ ամիս գնացել ենք Գուռմե-Դուռմե շոկոլադե գործարան։ Գնացել ենք  Մաչանյան Արեգի Հայրիկի գինու գործարան։ Պատրաստել ենք գինի։ Գնացել ենք տարբեր ներկայացումներ։ Մեր վերջին ճամփորդությունը Արագածոտնի մարզն էր։ Գնացել ենք՝ Հարթավան , Ուշի , Եղիպատրուշ։ Հարթավանի եկեղեցին կառուցվել է 4-րդ դարից մինչև 5-երդ դար։ ՈՒշի քանդված ամրոցը կարուցվել է 7-րդ դարից մինջև 14-որդ դար։ Ինձ դուր է գալիս բոլոր ճամփորդությունները։

Արագածոտնի մարզ

 

Ընտրությունը լինում է՝ մարմնակրթություն , տեխնոլոգիա , երգ , բանավոր մաթեմատիկա։ Ես ընտրել էի բանավոր մաթեմատիկա, իսկ հետո փոխեցի տեխնոլոգիա։ Տեխնոլոգիայում մենք նկարում ենք։ Ես նկարել էի մայր նապաստակ իր ձագի հետ, որը ցուցահանդեսի ժամանակ վաճառվել է։ Իսկ հիմա պատրաստում եմ դեկորատիվ գդալ և ներկում ակրիլով։

 

Ուրբաթ օրերը գնում ենք Արևելյան դպրոց ընկեր Նարեկի մոտ և մարզվում։ Նաև այցելել ենք նետաձգարան։ Յուրաքանչյուրս մի անգամ կրակեցինք։ Իմ միավորը եղել է 4։ Հաղթահարել բարձունքը մեզ համար դա սպորտ է։ Գնացել ենք ագարակ և ձի ենք վարել։

 

Ես հաճախում եմ AYAS dance shool: Այնտեղ ինձ սովորեցնում են գիմնաստիկա , պար , բալետի պատմություն և դասական պար։  Ես այս տարի պարում եմ Ջազ և ռուսական ոճով։ Գիմնաստիկայի ժամին սովորում ենք ճկուն շարժումներ անել, բացել մեր մկանները և ակրոբատիկ հնարքներ անել։ Դասական պարի ժամանակ կարողանում եմ անել՝ պլիե , տանձյու , ժետե , ռոն  և այլն։ Սրանք պարային բառեր են, որոնք կհասկանան պարի գնացողները։ Համերգներ շատ եմ ունեցել, ամռանը տեղի կունենա իմ հերթական համերգը։ Շատ եմ սիրում բալետ և դիտել եմ <<Գայանե>> բալետը։


Posted May 10, 2021 by Mane R. in category Ես կարողանում եմ, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*